RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-06-05 16:46:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2530, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ

Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականիցՙ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել: Սաների հաճախումն ապահովելու համար, խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ, այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները:

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում եւ ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներովՙ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաեւ: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաեւ մանկավարժների աշխատանքը. Իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս:

«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի եւ ամբողջ տարին աշխատենքՙ մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն: Երազում ենք մի օր այդ խնդիրը լուծված տեսնել եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպել»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում, Ագարակաձորի մանկապարտեզի խնդիրն ընթացիկ տարում կլուծվի: Այն ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրիՙ 2018 թվականի ցանկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ