RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-06-05 16:46:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3500, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ 400-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Հ.Ծ.

Տարին պատմական է ամերիկահայ համայնքի համար, նշվում է Ամերիկա ժամանած առաջին հայի 400-ամյակը: 1618-ին Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայի Վիրջինիա ժամանումով ազդարարվեց հայ գաղթականների հոսքը դեպի Նոր Աշխարհ: Այդ արհեստավորները, առեւտրականներն ու հողագործները, որոնք Ամերիկա էին եկել գոյատեւելու, ապահով օթեւան գտնելու եւ բռնության պայմաններում դեռեւս ապրող իրենց ընտանիքներին օգնելու նպատակով, նոր երկիր բերեցին իրենց կենցաղը, ապրելակերպը, սովորությունները, խոհանոցն ու մտածելակերպը:

Այդ հիշարժան առիթով «Ամարաս» արվեստի միության եւ Հայկական Ուսումնասիրությունների եւ հետազոտությունների «ՆԱԱՍՐ» ազգային ասոցիացիայի համագործակցությամբ «Հայկական մշակութային հիմնադրամը» (ACF) մայիսի 6-ին հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում, ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, դոկտ. Հայկ Դեմոյանը , որն այժմ Ֆուլբրայթ կրթաթոշակով հետազոտություններ է կատարում Հարվարդ համալսարանի ռուսական եւ եվրասիական ուսումնասիրությունների Դեյվիս կենտրոնում, ներկայացրել է իր «Հայկական հետքն Ամերիկայում: 400-ամյա ժառանգություն» ( Armenian Legacy in America: A 400-Year Heritage ) խորագրով գիրքը, հրատարակված «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ «Օրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից: 620 էջանոց հատորը պարունակում է արժեքավոր արխիվային փաստաթղթեր եւ 2200 լուսանկար, որոնք ցույց են տալիս ամերիկահայ համայնքի նշանակալի ներդրումները Ամերիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ