RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-06-05 16:46:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 5074, Տպվել է` 622, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆԻ «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻՎՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, պատմաբան, ազգային-կուսակցական գործիչ եւ «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» հատորաշարի 3-րդ գրքի լույս ընծայմանը նվիրված գինեձոն-շնորհանդես:

Ի թիվս բազմաթիվ հյուրերիՙ միջոցառմանը ներկա էին ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ինչպես նաեւ կուսակցության այլ անդամներ, պատմաբաններ, մտավորականներ, ընթերցասեր հանրություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով իր խոսքում ընդգծեց բազմավաստակ պատմաբանի կատարած աշխատանքի առավելություններըՙ միաժամանակ նշելով գրքի նշանակությունն ու կարեւորությունը: Պրն. Զարգարյանի խոսքով, գրքի ստեղծման համար արված աշխատանքը հավասարազոր է մի ամբողջ գիտական ինստիտուտի կամ նրա առանձին բաժնի կատարած աշխատանքի, որը արվել է միայն մեկ մարդու ջանքերով: Հայաստանի առաջին Հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ, հայագիտության եւ մշակույթի տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար Տ. Զարգարյանը Հ. Վարդիվառյանին պարգեւատրեց հայ առաջին տպագրիչ «Հակոբ Մեղապարտի» հուշամեդալով:

Խոսքով հանդես եկավ պատմաբան Սուրեն Սարգսյանը: Վերջինս իր մասնագիտական դիրքերից բարձր գնահատեց Հ. Վարդիվառյանի աշխատությունըՙ շեշտելով, որ այն Ռամկավար Ազատական կուսակցության համապարփակ պատմությունն է եւ ստեղծվել է տարիների բեղմնավոր աշխատանքի, մամուլի եւ տարբեր աղբյուրների հավաքչական գործունեության եւ ուսումնասիրման արդյունքում: Ըստ Սուրեն Սարգսյանի, այս գիրքը հրաշալի դասագիրք է տվյալ պատմաշրջանն ուսումնասիրող պատմաբանների համար, քանի որ ամփոփում է ազգային կուսակցությունների վերաբերյալ բազմաթիվ տվյալներ, որոնց մեծ մասը նախապես շրջանառության մեջ չեն եղել:

Վարդիվառյանի վաստակը բարձր գնահատեց նաեւ «Ազգ»ի խմբագիր Հ. Ավետիքյանըՙ շնորհավորելով գրքի լույս ընծայման համարՙ հատկապես ընդգծելով կուսակցության պատմության ստեղծման կարեւորությունը, ինչպես նաեւ կարեւորելով Վարդիվառյանի մամուլի եւ փաստաթղթերի մեծարժեք արխիվի դերը, որը, ինչպես ինքըՙ Վարդիվառյանը ավելի ուշ նշեց, շուտով կտրամադրվի Հայաստանի Ազգային գրադարանին:

Շնորհավորանքի եւ գնահատանքի ելույթներ ունեցան նաեւ Ռուբեն Միրզախանյանը , պատմաբան Քնարիկ Ավագյանը , ովքեր եւս կարեւորեցին Վարդիվառյանի կատարած աշխատանքըՙ բարձր գնահատելով սերունդներին իրենց նախորդ գործիչների կյանքին ու գործունեությանը ծանոթացնելու, հայոց պատմության էջերը մոռացությունից փրկելու հեղինակի ազգօգուտ գործը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ նաեւ գրքի հեղինակըՙ սեղմ ներկայացնելով հատորյակի ստեղծմանը նպաստած գործոնները, կուսակցության պատմությունը գրի առնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աշխատության խմբագրիՙ դոկտ. Վաչե Ղազարյանի դերը, հավելելով, որ շուրջ 40 տարվա ընթացքում դժարություններով ձեռք բերված իր ստվարածավալ մամուլի հավաքածոն կնվիրաբերի Ազգային գրադարանին:

Լուսանկարներըՙ «Հայ ձայնի»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ