RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2190, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2-ՐԴ ՀԱՎԱՔԸ

Մայիսի 20-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդհավաքը։

Շուրջ 450 նորագիր կուսակցականների մասնակցությամբ հավաքին ներկա էին մի շարքռամկավարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներիցՙ ի թիվս ՌԱԿԳերագույն խորհրդի անդամներիՙ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանիգլխավորությամբ, Կենտրոնական վարչության անդամներիՙ ԿՎ նախագահ Հակոբ Ավետիքյանիգլխավորությամբ։

Արարողության բացումն իրականացրեց եւ ողջ ընթացքում այն վարեց Արմավիրի ՌԱԿերիտասարդական ակումբի ատենապետուհի Օժենի Ավետիսյանը, ում խոսքին հետեւեց Վանաձորիմարզային կառույցի ներկայացուցիչ Անդրանիկ Սուրենյանի ելույթը:

Հավաքի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, ԱՄՆ-ի եւԿանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Երվանդ Ազատյանը, ով իր ելույթումհիշատակեց Սարդարապատի հերոսամարտի կենսական ու առանցքային դերն ու նշանակությունըհայ ժողովրդի պատմության մեջ, Սարդարապատի հաղթանակում Ռամկավար Ազատականկուսակցության ունեցած անուրանալի դերը։ Իր ոգեշունչ խոսքում Եր. Ազատյանը մասնավորապեսնշեց. «Սարդարապատը հուշարձան չէ, այն քար ու ծառ չէ: Սարդարապատը արյուն է: Այսօր մենքկանգնած են 100 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտի նահատակների արյան վրա: Ուզումեմ, որ գիտակցեք դա, քանի որ մենք այդ արյունը կյանքի վերածեցինք: 100 տարի առաջ այստեղթափված արյան շնորհիվ մենք այժմ անկախ հայրենիք ունենք, իսկ այդ գործում իր դերն է ունեցելնաեւ Ռամկավար Ազատական կուսակցությունը: Այսօր խոնարհվում ենք այդ արյան առջեւ,խոնարհվում ենք այն հերոսների առջեւ, որոնք թափել են այդ արյունը, խոնարհվում ենք, որպեսզիայսօր դուքՙ երիտասարդներդ, հպարտորեն կանգնեք այս հուշարձանի առջեւ եւ նրանց անունովուխտեք, որ եւս 100, եւս 1000 տարի մեր հայրենիքը շարունակվելու է: Շարունակվելու է, քանի որմենք ուխտում ենք մեր հերոսների արյան գնով, որ հայն ապրելու իրավունք ունեցող ժողովուրդ է:Սիրելի երիտասարդներ, դուք Սարդարապատի ժառանգորդ սերունդն ենք, դուք պետք է երկարապրեք, որպեսզի երկար ապրի մեր հայրենիքը»:

Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի արարողությունը համընկավ Ռամկավար Ազատականկուսակցության շարքերը համալրող նորագիր երիտասարդների երդմնակալության հանդիսավորարարողության հետ։

Շուրջ 450 նորագիրների երդման արարողությունը միասնաբար իրականացրին Վարդան Նազիրյանը,Երվանդ Ազատյանը եւ Վարդգես Գուրույանը։

Անյուհետ ելույթ ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը։ Իր խոսքումընկ. Նազիրյանը ընդգծեց երիտասարդության ունեցած կարեւոր ու առանցքային դերը Հայաստանիներկայի ու ապագայի կերտման գործումՙ կարեւորելով հատկապես երիտասարդական ուժն ու եռանդըՀայաստանի զարգացմանն ու շենացմանը ծառայեցնելու անհրաժեշտությունը։ Վարդան Նազիրյանընշեց, որ կուսակցության վարչական պաշտոններում այսուհետ կկարողանան ընդգրկվել նաեւերիտասարդները: Վերջինս հավելեց, որ սերնդափոխությունը հեղափոխություն չէ, եւսերնդափոխություն իրականացնելիս պետք է միշտ հիշել կուսակցության ավագ ընկերներիզոհաբերություններն ու տարած աշխատանքը: «Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին,ժողովրդով, ժողովրդի համար: Այժմ ցանկանում եմ հայտարարելՙ այսուհետ մեր նախաբանն էԵրիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտովայնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին եւ Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիքտարի էլ հանդիպենք Վանում...»,-կոչ արեց Վ. Նազիրյանը:

Այս տոնական օրվա առիթով ՌԱԿ ատենապետը 2018թ.-ը հայտարարեց ռամկավարերիտասարդության տարի։ ՌԱԿ Գերագույն խորհրդի եւ Կենտրոնական վարչության անունիցՎարդան Նազիրյանը նաեւ հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ գումարմանԱզգային ժողովի ընտրություններին:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ Վարդգես Գուրույանը, ով իր կուսակիցընկերների նման կարեւորեց կուսակցության շարքերում երիտասարդների ներգրավվածությանանհրաժեշտությունը։

Օրվա տոնական տրամադրությունն ապահովեցին ՌԱԿ շնորհալի կուսակցականներըՙ հավաքիմասնակիցներին ու հյուրերին ներկայացնելով իրենց բեմադրած ազգային պարային եւ երաժշտականկատարումները։

Ռամկավար երիտասարդները եւ միջոցառման հյուրերը նաեւ այցելեցին Սարդարապատիհուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարիպատմության ազգային թանգարան եւ ծանոթացան Հայոց ազգային մշակույթի եւ Մայիսյանհերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ