RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2661, Տպվել է` 273, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՒՐՏԸ ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Ուոթերթաունի Հայկական թանգարանի եւ Թեքեյան մշակութային միության համահովանավորությամբ թանգարանի Ադել եւ Հայկ Տեր Մանուելյան դահլիճում ապրիլի 12-ին կայացել է պատմաբան դոկտ. Ումիտ Քուրտի դասախոսությունը Այնթապի 1920-21 թվերի ինքնապաշտպանական մարտերի մասին:

Քուրտը, որ բնիկ այնթապցի է, ներկայիս որպես գիտաշխատող Երուսաղեմի Վան Լիր (Van Leer) ինստիտուտի Պոլոնսկի ակադեմիայում է ձեւակերպված: Դոկտորականի գիտական աստիճան է ստացել 2016-ին Քլարկ համալսարանից: Դրանից առաջ ավարտել է Սաբանջի եւ Մերձավոր Արեւելքի Տեխնիկական համլսարանները մասնագիտանալով համապատասխանաբար եվրոպական ուսումնասիրությունների եւ քաղաքագիտության մեջ: Նա ներկայացրել է իր անգլերեն նոր գիրքը «The Heroic Battle of Aintab» (Այնթապի հերոսական մարտերը) վերնագրով, որը թարգմանությունն է 1920-21 թվերի Այնթապի իրադարձությունների ականատեսՙ Գեւորգ Բաբոյանի հայերեն հուշագրության:

«Դա սկզբնաղբյուր է, որտեղ կան խիստ ուշագրավ մանրամասներ», ասել է նա, ընդգծելով Բաբոյանի հիշատակած ազգային միասնականության գաղափարըՙ զինվորական կենտրոնական մարմնի երեք գլխավոր սյուների (Ա. Լեւոնյան, Ա. Գալեմքերյան եւ Ներսես քահանա Թավուգճյան) շուրջ: Այդ միասնականության մեջ մեծ դեր են ունեցել նաեւ հայ կանայք: Ինքըՙ Հնչակյան կուսակցության անդամ Բաբոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հերոսամարտում եւ ի վերջո հանգրվանել Հալեպում, որտեղ հայկական դպրոցում է դասավանդել ութ տարի: Վախճանվել է Բեյրութում 1949-ին: Նրա հուշագրության անգլերեն թարգմանությունը «Կոմիտաս» հրատարակչատունն է լույս ընծայել:

Նախքան դասախոսությունը, որին ներկա են եղել այնթապցիների հետնորդները, թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիստոն Մանսոնը ողջունելով հյուրերին ներկայացրել է նախ թանգարանի կատարած աշխատանքները, ապա ԹՄՄ-ի Կանադայի եւ ԱՄՆ-ի շրջանակների գործադիր տնօրեն Արամ Արքունին , ով Կիլիկիայի դեպքերին կարճ անդրադարձ կատարելուց հետո, խոսքը փոխանցել է Ումիտ Քուրտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ