RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3945, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆՔ

Հ. ԱՖՅԱՆ, 01.05.18 թ.

Այս հեղափոխության ամենամեծ սխալն իր անվանումն է: Սա սիրո հեղափոխություն չէ, այլ զզվանքի: Ժողովուրդը չի սիրում, զզվում է, եթե սիրերՙ կնստեր տանը, երեխաներին կուղարկեր դպրոց, Ազգային ժողովի նիստը նայելու փոխարեն ճաշ կպատրաստեր` մեջն անպայման սեր դնելով... Բայց քանի որ ժողովուրդը զզվում է` փողոցում է: Պայմանականորեն ասենք 100 հազարը, բայց մենք հո փողոցում լինում ենք ու գիտենք, որ 100 հազար միայն ՀՀԿ-ի անդամներն են, իսկ ժողովուրդն այսօր նրանցից շատ է:

Հենց այդ զզվանքի հետեւանքն էլ փակ փողոցներն են, անգործ դպրոցներն ու բուհերն են, փակ օդանավակայաններն ու մետրոպոլիտենն են,... ու սա շատ կարեւոր է` հասկանալը, որ այս ամենը փակ չէ, որովհետեւ ժողովուրդն օրինախախտ է, այլ այդպես է, քանի որ ժողովուրդը զզվում է: Չի սիրում, զզվում է: Հետո այս զզվանքը գլխացավանք է դառնալու նաեւ Նիկոլ Փաշինյանի համար, կամ էլ նրանՙ ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, հենց այդ պատճառով էլ առաջարկում եմ այս հեղափոխությունից հետո մի հատ էլ սիրո հեղափոխություն անել, բայց իսկական սիրո:

Բայց մյուս կողմից` սերը միշտ տանում է դեպի բռնապետություն, մինչդեռ զզվանքը` ժողովրդավարության ճանապարհն է: Եթե դու սիրում ես, ուրեմն փողոցում չես, ուրեմն ենթարկվում ես, ուրեմն ընդվզող չես, իսկ եթե զզվում ես...Մի խոսքով, հիմա ունենք իրավիճակ, երբ համաժողովրդական զզվանքի հետեւանքով ՀՀԿ-ն դարձել է փոքրամասնություն` շարունակելով մնալ խորհրդարանական մեծամասնություն: Արման Սաղաթելյանն այդ մեծամասնության ներկայացուցիչն է: Հենց նա վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչո՞ւ է Նիկոլը 2001-ի մայիսի 22-ին «Հայկական Ժամանակ» թերթում` «Հողը սիրելով են պահում, իմացեք» հոդվածում ԼՂ շրջակա տարածքները անվանել օկուպացված, հիմա է՞լ է Նիկոլն այդպես կարծում: Փաշինյանը պատասխանեց, որ դա դեզինֆորմացիա է, իր խոսքերը համատեքստից դուրս են ներկայացվում, բայց դա կարեւոր չէ: Ինձ, օրինակ, հետաքրքիր է, ինչո՞ւ Սաղաթելյանը, երբ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում Սերժ Սարգսյանին, չհարցրեց նրանՙ պարոն Սարգսյան, հիմա է՞լ եք համարում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, հիմա է՞լ եք կարծում, որ մեր հայրենիքը ամայի հողեր ունի` առանվազն 700 հեկտար...Համարենք, որ Սաղաթելյանն այդ ժամանակ ուղղակի չի «ֆայմել», որ կարելի է նման հարց տալ, ինչը բնական է, քանի որ ՀՀԿ-ին այս օրերին «ֆայմն» իրոք պակասում է: Օրինակ, ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունից որեւէ մեկը, օրինակ Արմեն Աշոտյանը չի վերցնում ուսապարկը, չի հագնում որսորդական համազգեստը, չի բռնում մեկ այլ հանրապետական Միհրան Հակոբյանի ձեռքը ու միասին չեն գնում Գյումրի, լավՙ գոնե Գորիս, ու այնտեղից չեն սկսում քայլերթ դեպի Երեւան, այլ` «Աղաչում եմ, մի գնա, մի գնա-գնա-գնա» կոչով: Եթե Ազգային ժողովի նախորդ ընտրություններն օրինական են եղել, ապա ՀՀԿ-ն ունի 800 հազար ձայն, այսինքն Հանրապետության 4-5 հրապարակ, ու եթե ՀՀԿ-ն վստահ է, որ ժողովրդի մեծամասնությունն իրենց հետ է, ապա ինչո՞ւ չի սկսում հավաքել իր կողմնակիցներին, ինչո՞ւ հանրահավաք չի անում Երեւանի մեկ այլ հրապարակում, ինչո՞ւ որեւէ մեկը չի գոռում, որ պաշտում է ՀՀԿ-ին: 800 հազար մարդ ձեզ է ընտրել, տղերք, բա ո՞ւր են այդ մարդիկ, խաբե՞լ եք, իրականում չկա՞ն...

Իրականում այս հեղափոխությունը սկսում է նմանվել ղարաբաղյան պատերազմին. Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակը չի ամրագրվում: 56 պատգամավոր, որոնց ընտրել է 800 հազար քաղաքացի, որոնք այս օրերին չկան, եթե իհարկե երբեւէ եղել են, չեն զիջում իշխանությունը, որովհետեւ վախենում են, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ սա իրականում սիրո հեղափոխություն չէ, որքան էլ մենք սիրենք Նիկոլին, սա զզվանքի հեղափոխություն է, քանի որ մենք ավելի շատ զզվում ենք ՀՀԿ-ից, քան սիրում ենք Նիկոլին:

Սա է, մնացածը հուզական զեղումներ են, օրինակՙ տիկին Մարգարիտ Եսայանի կամ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ