RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2826, Տպվել է` 491, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱԴԱՐՁ «ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ»

Հ.Ծ.

«Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ գարշելի սպառնալիքներից հեռու մնաս: Փնտրիր լավությունը ամենուրեք, եւ երբ գտնես, դուրս բեր այն իր թաքստոցից: Քիչ արժեւորիր նյութականն ու մարմնականը, որովհետեւ դրանք մահ են պարունակում: Քաջալերիր առաքինությունը:... Ոչ ոքից մի թերագնահատիր կամ գերագնահատիր քեզ: Հիշիր, որ ամեն մարդ քո մի տարբերակն է:... Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ չավելացնես թշվառությունն ու դառնությունը աշխարհի, այլ ժպտաս նրա հավիտենական բերկրանքի եւ խորհրդավորությանն ընդառաջ»: Այսպես է պատգամել բոլոր ժամանակի Բարի հսկանՙ Ուիլյամ Սարոյանն իր «Քո կյանքի ժամանակը» պիեսում:

Նրա ժամանակի ըմբռնողության եւ «նպատակային կյանքով» ապրելու հորդորների մանրամասն ուսումնասիրությամբ հանդես է եկել մարտի 6-ին Սարոյանի գրական ժառանգության սիրահար, Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտ, արվեստի բնագավառում մագիստրոսի գիտական աստիճան վաստակած Մեգան Ջենդյանը Ֆրեզնոյի Վուդուորդ Պարկ շրջանային գրադարանի դահլիճում: Ըստ երեկոն լուսաբանող լրագրող Մայքլ Ռետտիգի , Ջենդյանը «ժամանակ» հասկացությունը վերլուծել է Սարոյանի գրությունների եւ հայկական եկեղեցական ծեսերի համեմատական քննություն կատարելով: Ջենդյանը առանձնացրել է հայկական հավատի չորս բնորոշ գծերՙ խաչը եւ ճարտարապետությունը, այբուբենը (մասնավորապես 7-րդ «է» տառը), Տերունական տոները եւ շարականները: Ինչպես Սարոյանի, այնպես էլ եկեղեցական ծեսերում, նշել է նա, առկա է կապը հավիտենականության հետ, զարթնելու, մեր աչքերը բացելու եւ ուշադրությունը սեւեռելու կյանքի պարգեւած գրավչության, բարեհաճության վրա, ապրելու անբասիր կյանքով եւ չտարվելու անցողիկ նորաբանություններով, որոնք հոգեկան ամայություն են միայն պատճառում: Երեկոն խիստ ուսուցողական է եղել ներկաների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ