RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

Գերմանական «Դոյչե վելլեն» հրատարակել է «Global Net-Stop the Arms Trade» (GN-STAT), զենքի առեւտրի դադարեցումը պահանջող գլոբալ ցանցի հայտարարություն-զեկույցը, համաձայն որի օսմանյան բանակում ծառայող գերմանացի սպաներ ակտիվորեն մասնակցել են առանձին անհատների սպանություններին: Նրանք ականատես են եղել եւ իրենց ընտանիքներին գրած նամակներում գրել կոտորածների մասին: «Գերմանական ռայխը Օսմանյան կայսրությանն էր մատակարարել միլիոնավոր զենքեր (հրացաններ, կարաբիններ, ատրճանակներ, Եսսենում Krupp գործարանի արտադրած հրանոթներ եւ այլն), որպեսզի իրականացնի հայերի ցեղասպանությունը: Նրանք նաեւ «քաղաքական հիմնավորումն էլ հուշեցին թուրքերին», գրված է զեկույցում, որն առաջին անգամ մանրամասներ է պարունակում «Մաուզեր» եւ «Կրուպ» զենք արտադրող գործարանների գործունեությանց մասին: Զեկույցի հեղինակը Վուլֆգանգ Լադնգրեբերն է, ֆիլմարտադրիչ, որը տարբեր ֆիլմեր է պատրաստել գերմանական զենքի արտահանումների մասին: Նա օգտագործել է 1915-ին Ուրֆայում գտնվող մայոր Գրաֆ Էբերհարդի Վուլֆսքելի նամակներում տրված տեղեկությունները: Վուլֆսքելը օսմանյան բանակի 4-րդ զորամասի հրամանատարի տեղակալ Ֆահրի փաշայի աշխատակազմի ղեկավարն էր եղել: Զեկույցում Լանդգրեբերն օգտագործել է նաեւ գեներալ-մայոր Կոլմար Ֆրեհեր վոն դեր Գոլցի վկայությունները: Վերջինս 1883-ին դարձել էր օսմանյան դատարանի կարեւորագույն զինվորական խորհրդատուն: Նա հպարտությամբ հոխորտացել է անընդհատ, որ մեծ դեր է կատարել «Մաուզեր» եւ «Կրուպ» գործարանների զենքերը Թուրքիա արտահանելու գործում: Հայերի հանդեպ ատելություն է դրսեւորել եւ Սուլթանին հորդորել միանգամընդմիշտ վերջ դնել հայկական հարցին: Գոլցը Գերմանիայում էլ նույն դիրքորոշումն է ունեցել Ռայխի թշնամիների հանդեպ, որոնց դեմ ոչ թե պայքարելու կոչ է արել, այլ անխնա բնաջնջելու: Հիտլերն օգտվել է նրա հորդորներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ