RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1964, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՎՐՈՒԶԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Ապրիլի 6-ին Երեւանումՙ Ղազախստանի դեպանատանը նշվեց Նովրուզ տոնը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով հյուրերՙ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Երեւանում գործող մի շարք պետությունների դեսպաններ, հայաստանյան մտավորականության, գիտության, հասարակական հատվածի մի շարք գործիչներ: Ներկա էին նաեւ Ղազախստանից Երեւանում սովորող ուսանողներ եւ այլ անձինք:

Ներկաներին ողջունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազայեվը , որը նշեց, որ անկախությունից հետո իր երկրի գլխավոր ձեռք բերումը խաղաղությունն է, կայունությունը եւ հասարակության զարգացումը: Դեսպանը նշեց նաեւ, որ չնայած մեր երկրներին բաժանում են կիլոմետրեր, սակայն «Արեւելյան մշակույթի արժեքները մեզ դարձնում են մոտ եւ հասկանալի միմյանց»:

Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառմանը հատուկ գույն ու շքեղություն տվեցին ղազախական մշակույթի ներկայացուցիչների ելույթները, դեսպանատան աշխատողների ընտանիքների անդամների ուժերով կազմակերպված պարի ու երգերի կատարումները: Հյուրերի համար հետաքրքրական էին նաեւ ղազախական մշակույթիՙ գորգերի ու տարազների ցուցադրությունները, եւ հատկապես հատուկ այդ տոնակատարության համար պատրաստված այդ երկրի խոհանոցի լավագույն նմուշների համտեսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ