RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2809, Տպվել է` 413, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԵՍՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՅԻՆ

Հ.Ծ.

«Բոստոնի կենտրոնում կա մի «ֆանտաստիկ եւ կրեատիվ» զբոսայգի, որտեղ տեղադրված է արվեստի հարափոփոխ մի աբստրակտ քանդակ, որն ապրող հիշողության մարմնացումն է»: Այսպես է «Ուոնդերլաստ Ամերիկանա» կազմակերպությունը նկարագրել Գրինվեյում գտնվող «Հայկական ժառանգության պարկը»: Պողպատից եւ ալյումինից պատրաստված այնտեղ գտնվող աբստրակտ կոնֆիգուրացիան, որ երկու մասի է բաժանված եւ խորհրդանշում է իր բնօրրանից արմատախիլ եղած եւ Մասաչուսեթսի նոր հանգրվանի պայմաններին հարմարված հայկական համայնքը, ամեն տարի ձեւափոխվում է նոր իմաստ վերագրելով արվեստի այդ բազմակողմ երկրաչափական կառույցին:

Ձեւափոխմանն առընթեր ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում այնտեղՙ ուշադրությունը գրավելով այգում հանգստացող կամ շրջագայող հայ թե օտարազգի մարդկանց:

Այս տարի ձեւափոխումը կատարվելու է ապրիլի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում, որից հետո ապրիլի 21-ին եւ 22-ին տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության կոմիտեի «Հիշատակության» արարողությունն ու «Քայլարշավն ընդդեմ ցեղասպանությունների» միջոցառումը: Հանրային արվեստի տոնախմբությունը նախատեսված է մայիսի 5-ին անցկացնել, իսկ «Ելակի լուսնի ներքո» նոր միջոցառումըՙ հունիսի 28-ին: Սեպտեմբերի 16-ը վերապահված է երաժշտության հնչյունների ներքո հաճելի երեկո անցկացնելու ընտանիքի անդամների եւ ընկերների հետ: Եվ այսպես շարունակ մինչեւ տարեվերջ այգու այցելուները ժամանակ չեն ունենալու ձանձրանալու, հավաստիացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ