RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1962, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Mobile Connect, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎՙ Mobile ID ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետեւում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարումՙ նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:

Մասնավորապես, սկսած 2017թ-ից, Ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբՙ համագործակցելով հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է հեռահաղորդակցության 1200 ընկերություն:

Աշխատանքներն իրականացվում ենՙ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրությանՙ համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումներըՙ ապահովելով ՀՀ կառավարության սահմանած, ինչպես նաեւ միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:

Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում «Mobile Connect» միջազգային ստանդարտն էՙ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաեւՙ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:

Բջջային հեռախոսն ամենահարմարավետն եւ ամենաարագ միջոցն էՙ էլեկտրոնային ստորագրության համակարգից օգտվելու համարՙ թե՛ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, եւ թե՛ կենսաչափական տվյալները օգտագործելու տեսանկյունից:

«Mobile Connect» ստանդարտի անվտանգության մակարդակը համապատասխանում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից 2014 թ. հուլիսի 23-ին ընդունվածՙ ներքին շուկայում էլեկտրոնային գործարքների էլեկտրոնային նույնականացման եւ հավատարմագրման ծառայությունների վերաբերյալՙ eIDAS թիվ 910/2014 կանոնակարգի պահանջներին: Կանոնակարգը սահմանում է կանխատեսելի կարգավորվող միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել անվտանգ եւ անխափան եռակողմ էլեկտրոնային փոխհարաբերություններՙ ձեռնարկության, քաղաքացու եւ համապատասխան պետական լիազոր մարմնի միջեւ:

Հարկ է նշել, որ «Mobile Connect»-ը պաշտպանված է վտանգավոր հաքերյան հարձակումներից, քանի որ դրա վավերացուցիչըՙ SIM քարտում ներդրված «Applet Authenticator»-ը, օգտագործում է «Class 2 SMS» համակարգը, որը կոդավորված է կամ էլ գործում է USSD հրահանգների հիման վրա, ու հետեւաբարՙ անտեսանելի է բջջային հեռախոսում առկա վնասակար ծրագրերի համար: Ուղարկված ուղերձները նույնպես կոդավորված են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ապահովել կրկնակի կոդավորում: Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե «օդում»` օպերատորի ցանցի միջոցով PIN-կոդի ուղարկում կամ փոխանակում, այլ բացառապես կոշտ կոդավորված ստորագրության փոխանակում խիստ վավերացման միջոցովՙ անմիջապես հեռախոսից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման եւ այլ համակարգերի հետ այն ինտեգրելու աշխատանքները:

Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակովՙ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման եւ բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ամբողջական փաթեթըՙ փոխկապակցման միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է համաշխարհայնորեն կիրառվողՙ արդի եւ անվտանգ համակարգերի տեղայնացումն ու ներդրումը Հայաստանումՙ ի նպաստ բջջային կապի ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ եւ անվտանգ ծառայություններ մատուցելուն:

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռեւս 2015 թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն ապահովելու բաժանորդների անձնական տվյալների փաստաթղթային եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների գաղտնիությունն ու ամբողջականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ