RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1970, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԳԻՐՔ

Լույս է տեսել «Երեւան քաղաքի փողոցների լուսավորության պատմություն» գրքույկը: Այն նվիրված է Երեւան քաղաքի փողոցների լուսավորության ավելի քան մեկ դարյա պատմությանը:Գրքույկի հեղինակը էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆՆ է:

Գրքույկից կարող ենք տեղեկանալ հետեւյալը:

Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվում էր նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228: Ինչպես երեւում է բերված թվերից, Երեւանում նավթային լապտերների թիվը մինչեւ 1906 թ. գնալով ավելացել է, իսկ դրանից հետոՙ կտրուկ անկում ապրել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործման հետ: Երեւանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակեցին գոյություն ունենալ մինչեւ 1920-ական թվականները:

Երեւանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներՙ հասարակ եւ «Գալկինի»: 1880 թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889 թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը կազմել են 4784 ռուբլի, 1913 թ.ՙ 2451 ռուբլի:

Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետոՙ մինչեւ ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմՙ Աբովյան) 1913 թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորության վիճակը ծանր էր նաեւ 20-րդ դարի սկզբներին: 1905 թ. Նորքի փողոցներում կար ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետրի վրա:

Երեւանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռեւս 1954թվականին: Մինչեւ 1992թ. այն գործել է 928 փողոցներում,մայրուղիներում, հրապարակներում եւ այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 795կմ: Տարբեր մակնիշի 49909 հատ լուսատուներ` տեղակայված էին 31279 հենասյուներին:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը Խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Միայն 2000թ. սկսեց աստիճանաբար բարելավվել արտաքին լուսավորությունը:

Ներկայումս Երեւանում լուսավորված է 895 փողոց: Բոլոր 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչեւ լուսաբաց: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի եւ Մաշտոցի պողոտաները: Մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի` նորմալ, գիշերային եւ տոնական:Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է ժամում 13 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Գրքույկը տպագրված է սահմանափակ քանակով, թեեւ նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ