RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2530, Տպվել է` 365, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ ԱՅԼ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻՆ

Հ.Ծ.

«Նկարիչներ կան, որոնք ոչ միայն գնահատում են այլ նկարիչների ոճն ու տաղանդը, այլեւ իրենց կտավներում անմահացնում նրանց ու նրանց գործերը», գրում է «Միրոր-Սփեքթեյթրի» խմբագիր Ալին Գրիգորյանը : Նա ներկայացնում է 1947-ին Բաքվում ծնված նկարիչ Անդրեյ Ալլախվերդովին , ում կտավները ներկայիս վաճառքի են հանվել իր իսկ կայքում (www.allakhverdov.com):

«Նկարիչների կյանքը շատ ողբերգական է եղել երբեմն: Նրանք շատ վաղ են մահացել: Արշիլ Գորկու նման նկարիչներ ավելի երկար են ապրել եւ ապրում իրենց կտավների շնորհիվ, քան իրենց ապրած տարիներով: Իմ նպատակն է նրանց հիշատակը հավերժացնել», նշել է նա վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ:

Ալլախվերդովի ծնողները Շուշիից են (Արցախ): Տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Անդրեյը հաճախել է Արվեստի պետական համալսարանը: 1979-ից Մոսկվայի նկարիչների միության, իսկ 1988-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: Աշակերտել է (եւ հետագայում բարեկամացել) նկարիչ Դմիտրի Նալբանդյանին: Վերջին 4 տարում ապրել է Բոստոնում եւ Մոսկվայում, որտեղ արվեստանոց ունի: Ամուսնացած է, ունի 3 զավակ, երկուսըՙ Ամերիկայում, մեկըՙ Մոսկվայում:

«Ուզում եմ միաձուլել հայկական, ռուսական եւ ամերիկյան ժանրերը, եւ ոչ միայն դրանք», ասել է նա ներկայացնելով հատկապես երկուսին իր կտավներից: Առաջինում Գուստավ Կլիմտն (1962-1918) է (ավստրիացի նկարիչ, 1897-ին Վիեննայում կազմավորված անջատողական գեղարվեստական միության համահիմնադիրներից), իսկ երկրորդումՙ Արշիլ Գորկին իր ամենահայտնի հայտնի կտավի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ