RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1837, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԻՍՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017Թ. ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը: Հաջողված գործընկերության 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկինՙ տանիքի նորոգման եւ բնակարանի ներքին հարդարման աշխատանքները:

Գորիսում բնակվող Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով, ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են վարձով: Նրանց հայրըՙ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունըՙ որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում այդպես էլ մնացել էին անավարտ:

Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ:

«2017թ.-ի բնակարանաշինության ծրագրում այս տան կառուցումը եզակի էր. մեկ ծրագրի ֆինանսական հաշվարկով հնարավոր եղավ աջակցություն ցուցաբերել երկու ընտանիքիՙ որեւէ մեկին չզրկելով բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Դեռ պարզ չէ, կշարունակվի՞ ծրագիրն այս տարի թե ոչ, սակայն, այս տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլեւ ողջ անձնակազմի նվիրումն անգնահատելի դարձան ինչպես մեր, այնպես էլ նման ընտանքների համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

«Թվում էՙ վաղուց արդեն չափահաս մարդիկ ենք եւ հրաշքներին չէ, որ պետք է հավատանք: Սակայն մեզ համար դա կատարվեց. ամենամեծ նվերը տունն էր, եւ մենք այն ունեցանք: Մեր վաղեմի երազանքն իրականացավ: Երեխայի պես հուզված ու շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Ակսելը:

Ռուբենն իր ընտանիքով վարձով ապրելու կարգավիճակին հրաժեշտ է տվել ամանորից հետո: Տան իրերի վերջնական տեղափոխումը բառացիորեն ավարտվել է այդ օրերին:

Հանրապետության տարբեր մարզերում, անցած տարվա ընթացքում տուն ունենալու երջանկությունը վայելել է 13 ընտանիք: Նրանցից վեցի աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով:

Վեց տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք:

Այդ ընթացքում, Հայաստանի տասը մարզում միայն բնակարանաշինության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 369 մլն ՀՀ դրամից ավելի ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ