RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԳՆԵՔ ՍՄԱՐԹՖՈՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵՔ «KIA Rio X-Line» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը եւ ՀԴՄ կտրոնը:

«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումով սմարթֆոնը թերեւս անփոխարինելի է: Միեւնույն ժամանակՙ թանկ սմարթֆոն ունենալն այդ ծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իր բաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն, ընկերությունը նաեւ կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցովՙ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ինՙ ժամը 15:00-ին:

Խաղարկության ընթացքին եւ արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց 2018թ. ապրիլի 25-ինՙ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբՙ

https://www.mts.am/docs/default-source/marcom/kia-lottery-rules-20180306-arm.pdf

Ծանոթություններ

Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 10-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակՙ ք. Երեւան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ