RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԻԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՔՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ, ՀԵՐԹԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆՆ Է

Հ. Ծ.

Պրահայից «ալ-Մոնիտոր» թերթում Ամբերին Զամանը գրում է, որ Չեխիայի իշխանությունները ազատ են արձակել սիրիացի քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին, որին փետրվարի 24-ին Թուրքիայի խնդրանքով կալանավորել էին Պրահայում:

Թուրքիան զայրույթ է արտահայտել այդ առթիվ: Արտգործնախարարության հաղորդագրությունը նշել է, որ դրանով եվրոպական երկրները ցույց են տալիս իրենց «անլուրջ վերաբերմունքը» ահաբեկչության դեմ պայքարի գործում: Փոխարտգործնախարար Բեքիր Բոզդաղն ավելի առաջ գնալով ասել է, որ դա նշանակում է «աջակցել ահաբեկչությանը»: «Մեզ համար Սալիհ Մուսլիմը ահաբեկիչ է: Նրա ազատ արձակումը սկանդալային երեւույթ է: Մենք կշարունակենք հետապնդել նրան», ասված է հաղորդագրության մեջ:

Սալիհը Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին համանախագահն է: Թուրքիան այդ եւ նրա ռազմական թեւը հանդիսացող «ժողովրդի պաշտպանության միավորումներին» (YPG), որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ Սիրիայում, համարում է ահաբեկչական խմբավորումներ: Մուսլիմին հատկապես մեղադրում են 2016-ի մարտին Անկարայում ավտոմոբիլային պայթյունի հետեւանքով առնվազն 37 մարդու սպանությանը մասնակից լինելու մեջ: Պայթյունի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Քուրդիստանի ազատության բազեները» խմբավորումը, որը PKK-ի արմատական թեւն է:

Մուսլիմը «ալ-Մոնիտորին» տեղեկացրել է, որ ինքը Թուրքիայում չի եղել 2015-ի փետրվարից ի վեր: Դիտորդներն էլ հավատացած են, որ նրա դեմ մեղադրանքները Թուրքիայի ծրագրված ջանքերի մաս են կազմում, որպեսզի Մ. Նահանգներն ու եվրոպական երկրները դադարեն աջակցել YPG-ին:

Ազատ արձակվելուց հետո Մուսլիմը նշել է, որ Եվրոպայում շրջագայում էր մարդկանց իրազեկելու համար, թե ինչ է կատարվում Աֆրինում: Իսկ Պրահա էր ժամանել մասնակցելու Կալիֆոռնիա համալսարանի «Մերձավոր Արեւելքի զարգացման կենտրոնի» եւ Չեխիայի Հանրապետության ու Նիդեռլանդների կազմակերպությամբ անցկացվող միջազգային կոնֆերանսին: Ըստ «Նյու Յորք Թայմսի» նրան ձերբակալել են «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ իջեւանել էր: Նրան ազատ արձակելը նշանակում է, որ Չեխիան հրաժարվում է կատարել Թուրքիայի խնդրանքը, որն էր արտահանձնել Մուսլիմին Անկարային:

Ըստ «Ռոյթեր» գործակալության լրագրողներ Ա. Շալալի եւ Լ. Ռինքի Չեխիայից հետո Մուսլիմը անցել է Գերմանիա, որտեղ մասնակցել է եւ ելույթ ունեցել Չաուշօղլուի այցելության առթիվ կազմակերպված ցույցին: Թուրքիան Գերմանիային էլ է դիմել Մուսլիմին արտահանձնելու համար: Գերմանիան խնդրանքն ուղարկել է արդարադատության նախարարություն հարցը սահմանադրականորեն քննարկելու եւ պատասխան տալու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ