RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1768, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 139 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

Այս տարի եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրերՙ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով: Աշակերտները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍՙ ծանոթանալու ընկերության գործունեությանը եւ հեռահաղորդակցության ոլորտի ներկային ու պատմությանը:

Պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր բաժիններ, ծանոթացել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացին, այնուհետեւՙ հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում եւ ստացել բաժանորդների սպասարկմանն առնչվողՙ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դպրոցականների այցը ՎիվաՍել-ՄՏՍ եզրափակվել է Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրել է բջջային կապի ոլորտում առկա զարգացումներն ու հեռանկարները: Ինտերակտիվ հարց ու պատասխանի ձեւաչափով անցկացված հանդիպումն անցել է ջերմ ու հետաքրքրական մթնոլորտում:

«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր դռները մշտապես բաց է պահում այն երիտասարդների առջեւ, ովքեր ցանկություն ունեն զարգանալու, սովորելու եւ հաջողությունների հասնելու: Նման անմիջական հանդիպումներն ու զրույցները դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղեկանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների վերաբերյալ, ինչն էլ օգնում է հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին կարողանում ենք ներկայացնել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու կորպորատիվ կառավարման մշակույթը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ