RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2224, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԿԻՆՈՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայրենի ֆիլմարտադրությունըՙ առողջ ու մրցունակ. ապագայի նման հեռանկար են տեսնում մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ կինոյի հանձնակատարը:

Նրանք կինոհայտերի ընդունման կարգ-կանոնը փոխելու են: Սա է լինելու կինոարտադրության փոփոխության հիմքերի հիմքը: Բոլորն են դժգոհ այն կանոնակարգից, որով ընտրվում եւ նկարահանվում են կինոհայտերը: Բոլորն են քննադատում, որ անընդհատ նույն մարդիկ են ֆիլմ նկարելու բախտին արժանանում, բայց նկարահանված ֆիլմերը բանի պետք չեն: Այս անմխիթար պատկերն է դրդել, որ ֆիլմարտադրության կանոնակարգը փոխվի: Ազգային կինոկենտրոնն ունենալու է տեխնիկական ու գեղարվեստական հանձնախմբեր, որոնց էլ ներկայացվելու են կինոհայտերը, ընդ որումՙ առանց նշելու հայտատուի անուն-ազգանունը: Հայտերը լինելու են համարակալված: Փոխվել են կինոնախագծերի ներկայացման պահանջները. փաթեթները պետք է լինեն լավ մշակվածՙ սցենարական նախագծով ու նախահաշվարկով, իրավական, տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: Սակայն հենց այստեղ է առաջանում խնդիրը: Մենք չունենք սցնարիստներ, կինոնախագծերի լիարժեք փաթեթներ պատրաստող մասնագետներ: Իսկ թե ովքեր են լինելու կինոկենտրոնի տեխնիկական ու գեղարվեստական հանձնախմբերի անդամները, դեռ անուններ չեն նշվում: Եվ ովքե՞ր պիտի լինեն, եթե դաշտը դատարկ է: Մինչեւ հիմա նկարահանված ու հանրությանը ներկայացված ֆիլմերն են վկայում, թե ովքեր են կինոհայտերն ընդունող, կարդացող ու ընտրող «մասնագետները»: Իսկ թե ովքեր են փոխարինելու նրանց, որպեսզի նույն պատկերը չկրկնվի նաեւ այսուհետեւ, դեռ պարզ չէ: Այստեղ էլ շատ անելիք ունենք. պետք է համապատասխան մասնագետներ պատրաստվեն:

Կինոհայտերի ընդունման ու գնահատման նոր կանոնակարգը շեշտը դնելու է համարտադրողներ գտնելու վրա: Ազգային կինոկենտրոնը ֆիլմարտադրությամբ չի զբաղվելու, այլ ընդամենն աջակցելու է ֆիլմարտադրողին: Կինոոլորտին տարեկան տրամադրվում է 274 միլիոն դրամ. այդ գումարի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին, 5 տոկոսըՙ կինոնախագծերի զարգացմանը: Նպատակ կա երիտասարդներին խրախուսել ու աջակցել, որպեսզի նոր անուններ ի հայտ գան ու բացահայտվի, թե երիտասարդներից ինչ նոր գաղափարներ կարելի է սպասել:

Կինոարտադրության ոլորտի փոփոխություններն ուղիղ կապ ունեն կինոյի մասին օրենքի հետ, որը դեռ չի մտել կառավարություն ու Ազգային Ժողով: Այն, որ հայրենի կինոարտադրությունն առողջացման կարիք ունի, անհերքելի, բայց թե որքանով հնարավոր կդառնան առողջացման հեռանկարները, հեռանկարում դեռ տեսանելի չեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ