RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2268, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ «ԶԱՐԹՈՆՔԻ» ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԲԵԼՄՈՆՏՈՒՄ

Հ.Ծ.

«Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA) եւ «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համատեղ հովանավորությամբ մշակվել է «Կանանց պատմության ամիս» ծրագիրը, որի շրջանակներում մարտի 4-ին NAASR-ի կենտրոնում (Բելմոնտ, Մասաչուսեթս) կայանալու է դոկտ. Հասմիկ Խալափյանի դասախոսությունը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայկական զարթոնքի տարիներին հայ կանանց ծավալած ակտիվ գործունեության մասին: «Ազգային սահմանադրություն» (1863) կոչված փաստաթուղթը թուրքահայերին տալիս էր իրենց ներքին գործերը (կրթական, եկեղեցական, հասարակական, եւ այլն) տնօրինելու առավել լայն հնարավորություններ: Զարթոնքի այդ ժամանակաշրջանում հայ կանայք, մասնավորապես ակնառու գրողներ, չսահմանափակվեցին միայն գրական նպատակներ հետապնդելով, այլեւ ծավալեցին հասարակական լայն գործունեությունՙ բարելավելու ընդհանրապես մարդկանց կյանքը: Խալափյանը բացահայտելու է արդիականացման ալիքի ազդեցությունը կանանց գործունեության ակտիվացման վրա:

Դոկտ. Հասմիկ Խալափյանը, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում է դասավանդում, ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (այժմ լեզվաբանական համալսարան): Դոկտորի գիտական աստիճան է ստացել (պատմության գծով) Բուդապեշտի կենտրոնական Եվրոպայի համալսարանից: Նախկինում դասավանդել է նաեւ Երեւանի պետհամալսարանում եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում: Ունի բազմաթիվ տպագրված հոդվածներ եւ աշխատություններ հայոց պատմության ամենատարբեր ոլորտների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ