RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5695, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվողՙ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչեւ տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: Շինարար Հայկարամը մենակ չէր մնացել նաեւ տան կառուցման աշխատանքների ժամանակ: Կամավորության սկզբունքով նրան էին միացել գործընկեր կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները: Այսօր արդեն Բաղդասարյանները բնակարանամուտ էին նշում սպասված հյուրերի հետ:

Քսան տարի առաջ, ընտանիքի նախաձեռնած շինարարությունը պատերից ու ծածկից այն կողմ չէր անցել եւ կիսակառույց շինությունը տարիներ շարունակ մնացել էր ձյան ու անձրեւի տակ: Առօրյա խնդիրներն ու ընտանիքի հոգսը թույլ չէի տվել ավարտել շինարարությունը: Հայկի ընտանիքըՙ կինն ու որդիները, քսան տարի ստիպված են եղել ապրել նախՙ Հայկի հայրական տանը, ապաՙ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդինՙ Արգիշտին, զինվորական ծառայություն է անցնում Մարտակերտում: Մյուս երկու որդիները դպրոցական են:

«Անցած յոթ ամիսը կյանքիս ամենալարված, բայց նաեւ ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել: Երկար տարիներ անգամ չէինք կարող երազել տուն ունենալու մասին. դա անիրական էր թվում: Այսօր երջանկությունս անսահման է, իսկ երախտագիտությունսՙ անսպառ: Ամանորի շեմին ընտանիքիս ու ինձ համար սա ամենալավ նվերն էր: Հիմա վստահ կարող եմ ասել, որ զինվոր որդուս արդեն մեր տանը կդիմավորենք»,-ասել է ընտանիքի հայրըՙ Հայկը:

Բնակարանաշինության ծրագրով ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:

«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալըՙ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաեւ վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերումՙ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաեւ այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու եւ առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ավարտին է մոտենում մեր համագործակցության հերթական տարինՙ վեց տարվա ընթացքում բարեկեցության պայման ստեղծելով ավելի քան 150 ընտանիքի համար: Սովորաբար, մեր շահառու ընտանիքներն անմիջապես չեն զգում իրենց կյանքում կատարված մեծ փոփոխությունը. լավին սովորելու համար էլ ժամանակ է պետք: Սակայն, տարիների փորձը հերթական անգամ ապացուցում է, որ ծրագրի ավարտից հետո, ժամանակի ընթացքում, ընտանիքն «ուղղում է իր մեջքը» եւ կյանքի նոր մարտահրավերներին դիմակայում բարձր գլխով»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ