RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 15028, Տպվել է` 1665, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 530 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Հ. Ծ.

Կանադայի 150-րդ եւ «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի 25-րդ տարեդարձների առթիվ հայկական համայնքային կենտրոնում նոյեմբերի 12-ին կայացած տարեկան խնջույքի ժամանակ եւ տարվա ընթացքում կատարված նվիրատվությունների շնորհիվ հանգանակվել է 670 հազար կանադական (530 ամերիկյան) դոլար, որը ծախսվելու է «Ջուրը կյանք է» ընդհանուր ծրագրի իրականացման նպատակներով: Ծրագիրը առնվազն չորս գյուղերի ոռոգման ջուր է մատակարարելու, երկու շենք եւ 2 սանիտարական կայաններ է կառուցելու Արցախում եւ բնակարաններով ապահովելու երկու ընտանիքներ Գյումրիում:

Չորս հարյուրից ավելի ներկաներ (մեծ մասը համալսարանականներ) մասնակցել են բանկետին, որը մեկնարկել է Կանադայի, Հայաստանի եւ Արցախի պետական հիմներովՙ սոպրանո Արմենիա Սարգսյանի կատարմամբ, Թալին Արթինյան-Քելեպոզյանի դաշնամուրային ընկերակցությամբ: Հանդիսավար Թենի Նիկողոսյանի բացման խոսքից հետո ելույթ է ունեցել Կանադայում Հայաստանի դեսպան Լեւոն Մարտիրոսյանը : Գեղարվեստական մասն սկսվել է Համազգայինի «Էրեբունի» պարային համույթի ելույթով, որին հաջորդել են սոպրանո Լին Անուշ Իսնարի երկու երգերը եւ Արմենիա Սարգսյանի հեղինակություններից մեկըՙ իր իսկ կատարմամբ:

Օրվա բանախոսն ու պատվո հյուրն է եղել Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, ճանաչված մաեստրո Փիթեր Ունճյանը, որին էլ դեսպան Մարտիրոսյանը պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով:

Երեկոյի ընթացքում աճուրդի է հանվել Հենրիկ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը (ջերսին)ՙ իր ստորագրությամբ, որի համար ամենաբարձր գինը (25 հազար դոլար) առաջարկել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Ռիչարտ Սվազլյանը:

Հիմնադրամի երկարամյա պաշտպաններից Սարգիս Յագուբյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ տեղի համալսարաններից բազմաթիվ ուսանողներ բանկետին մասնակցել են ձրի: Նրանցից երկուսն արժանացել են Հայաստան այցելելու մրցանակին, որպես հետեւանք հանդիսությունից առաջ «Ինչո՞ւ պետք է գնամ Հայաստան եւ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել նրան» թեմայով գրված շարադրության արդյունքների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ