RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 14032, Տպվել է` 1563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՎԱՀԱԳՆ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԳԱԶԱԶՅԱՆ ԷԴՄՈՆ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՊԱՎԵԼ, պատմ.գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ
ՓԻԼԻՊՈՍՅԱՆ ԱՇՈՏ, պատմ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մեր առջեւ է չորրորդ դասարանի դասագիրքՙ Ա. Հովսեփյան, Գ. Հովհաննիսյան, Ն. Տողանյան, Լ. Ավագյան, «Ես եւ շրջակա աշխարհը», հաստատված ՀՀ ԿԳՆ կողմից, 2015 թ.: Դաս 50. «Քարահունջի աստղադիտարան» լուսանկարն է, կարդում ենք Հայկական լեռնաշխարհում պահպանված «հնագույն աստղադիտարանների» մասին, ապա նույն էջումՙ «նոր տեսակի ռադիոօպտիկական հայելային աստղադիտակ է տեղադրված Արագածի վրա, որի հեղինակն է ականավոր գիտնական Պարիս Հերունին» :

Քանիցս ասվել է մամուլում, որ թե «Քարահունջի աստղադիտարանի» , թե «ռադիոօպտիկական դիտակի» բացառիկության լայնորեն գովազդված Հերունու պնդումները ոչ մի կապ չունեն իրական գիտության հետ:

Կրկնվենք. Զորաց քարեր հնավայրը ոչ մի առնչություն չունի դրա մոտակայքում չգտնվող Քարահունջ գյուղի հետ: Առ այսօր չկա որեւէ հիմք պնդելու, որ հուշարձանի քարերը կանգնեցված են եղել աստղագիտական-օրացուցային նպատակներով, իսկ կատարված հնագիտական պնդումները հիմնովին հերքել են Հերունու իբր հաշվարկված հուշարձանի ժամանակաշրջանը, իսկ անցքեր հայտնի են նաեւ նույն վայրում եւ այլ վայրերում գտնված քարերի վրա:

«Հերունու աստղադիտակով» երբեւէ գիտական արդյունք չի ստացվել, որ հրատարակված լիներ որեւէ գիտական ամսագրում, դրա նախագծում խախտված են գիտական տարրական սկզբունքներ:

Մեր երկրի պատմությունը, գիտությունը հարուստ են նվաճումներով եւ դեմքերով, որոնք պետք է հրամցվեն մեր աշակերտներին: Մինչդեռ կեղծ գիտական արժեքների ներկայացումը հայրենասիրական շղարշի ներքո, անթույլատրելի է հատկապես դպրոցում, քանի որ նպաստում է եզակիության անհիմն բարդույթի ձեւավորմանը, իսկ դրա այսօրինակ սփռումը խոցելի է դարձնում մեր մշակույթը եւ գիտությունը:

Հորդորում ենք Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարություններին կիրառել ամենախիստ միջոցները կեղծ-գիտական «հայրենասիրությունից» զերծ պահել դպրոցը, մշակույթը: Ուղղակի աներեւակայելի է, որ 21-րդ դարում այսօրինակ անհեթեթությունները կարող են փաստորեն պաշտոնականորեն հանդուրժվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ