RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 12354, Տպվել է` 1555, Ուղարկվել է էլ.փոստով` 0

135 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՙ «ՄԻՐՈՐԻ» ԳԱԼԱ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի 85-ամյակի առթիվ նոյեմբերի 3-ին կազմակերպված գալա-հանդիսության ժամանակ հանգանակվել է 135 հազար դոլար, որը հատկացվելու է թերթի հետագա գործունեությանց իրականացմանը, տեղեկացնում է «Միրորի» նոյեմբերի 11-ի համարը: Միջոցառմանը ելույթներ քիչ են եղել, բայց մթնոլորտը եղել է ջերմ եւ ներկաների տրամադրությունըՙ բարձր: Եղել են պարգեւատրումներ միջազգային ճանաչման արժանացած չորս լրագրողների: ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանը Ռոբերտ Ֆիսքին ներկայացրել է որպես «ճշմարտության համար պայքարող մարտիկի»: Ամբերին Զամանը հակիրճ անդրադարձել է Թուրքիայում գտնվող իր հիվանդ մորը այցելել չկարողանալու մասին, իսկ Պարսամյանն ու Թերզյանը շնորհակալություն են հայտնել պարգեւների համար:

Անակնկալ մրցանակներ ստացել են նաեւ գալա-հանդիսության հանձնախմբի նախագահ Նիկոլ Պապիկյան-Հաժժարը, եւ ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության ատենապետ Գեւորգ Մարաշլյանը:

Ներկաները հաճելի ժամեր են անցկացրել «Black Sea Salsa Band» նվագախմբի ընկերակցությամբ:

Նկար 1. Ձախիցՙ Նիկոլ Պապիկյան Հաժժար, Գեւորգ Մարաշլյան, Հարի եւ Հռիփ Բարսեղյաններ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ