RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 6680, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՈՐԴԻ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 17-ին մրցանակաբաշխությամբ կայացել է Արեւորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք` «Շրջակա միջավայր» , «Վայրի բնություն» , «Մանկապատանեկան» անվանակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը:

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.

«Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»

Ռեժիսոր` Զոլտան Տորոկ, Շվեդիա

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում `

«Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը

Ռեժիսոր` Հայդի Բրեդենբուրգ, Մեթյու Օրզել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Պերու

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.

«ԲԵՆՈՒ»

Ռեժիսոր` Սթեֆան Օբերլ, Էնզիո Պրոբստ, Դոմինիկ Շոն, Գերմանիա

ակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ- ֆիլմի ցուցադրությունը:

Փառատոնի մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ` ամբողջ աշխարհից: Երեւանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան եւ 5 ցուցահանդես:

Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները եւ ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. եւ Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում եւ Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում:

Արեւորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձեւաչափով առաջինն ու միակն է Հարավային Կովկասում: Փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ` 2007 թվականից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ