RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 9683, Տպվել է` 1444, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄԲՈՒՐՏԱՙ ԱՆՆՎԱՃ ՈԳՈՒ ԱՄՐՈՑ

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, վերլուծաբան

Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ եւ հայատյաց քայլերից: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գյումբուրտա գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչներըՙ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակումՙ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական եւ մարդկային քայլ:

Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլեւ բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկ ջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ եւ հպարտ գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, որի հետեւանքով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների արդյունքում ազատ են արձակել:

Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է եւ շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ. Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն եւ չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:

Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի ՙ գյումբուրտացիները ավանդապաշտ եւ նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոներն ու ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգեւոր եւ ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբՙ 1892թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբությունՙ Կիլիկյան պետության Լեւոն II արքայի մակագրությամբ Ավետարան: Սրանք քրիստոնեական բնակիչների բարձր ոգու արտահայտիչն են:

Վրաց ուղղափառ եկեղեցին մշակել եւ կիրառում է մի հայեցակարգ, ըստ որի հայկական Ջավախքի միջնադարյան բոլոր եկեղեցիները համարում է վրացական, որպեսզի յուրացնի երկրամասը եւ մշակութային ժառանգությունըՙ հայերին համարելով եկվոր այս տարածքներում: Իսկ այդպիսի շինություններ կան գրեթե բոլոր գյուղերում: Վրացիները գալիս են այդ բնակավայրերը, ուղղափառ ծեսեր կատարում, որի պատճառով էլ բախումներ են տեղի ունենում տեղացի հայերի հետ:

Գյումբուրտայի այս եկեղեցին համարվում է Ախալքալաքի եւ Գյումբուրտայի վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսանիստ եկեղեցին, այսինքնՙ թեմի կենտրոնն է: 2015թ. Վրաստանի հուշարձանների պահապանության կոմիտեն Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ կատարել է պեղումներ եւ հայտնաբերել ոսկորներ: Տեղացի հայերը պնդում են, որ դրանք իրենց նախնիների ոսկորներն են: Այստեղ մի սովորություն կա, որ երեւելի, հարգված մարդուն կամ չկնքված երեխային ամփոփում են այս եկեղեցու բակում: Գյուղացիները որոշել են այդ ոսկորները թաղել մի տեղում եւ դրա համար ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք խաչքար էին պատվիրել եւ ցանկանում էին այն տեղադրել հենց եկեղեցու բակում:

Վրացական իշխանություններն արգելել էին այն պատճառաբանությամբ, որ իբր դա կխանգարի պեղումներին եւ առաջարկել էին խաչքարը տեղադրել հուշարձանից 5մ հեռավորության վրա: Վրացիները իրենց բնորոշ մարտնչող համառությամբ պնդում էին, որ դրանք վրացիների ոսկորներ են: Բացատրությունը բավականին պարզունակ եւ զավեշտալի է. իբրեւ թե 1918թ. կոմունիստները նրանց գնդակահարել են եւ թաղել եկեղեցու մոտ: Նրանք նաեւ ասում են, որ այստեղ պետք է տեղադրվի այդ «զոհերի» հիշատակի կոթողը: Փաստորեն տեղի էր ունեցել բախում հայերի եւ վրացական իշխանության ու եկեղեցու միջեւ: Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին:

Այս դեպքերի առնչությամբ իր տեսակետն է ներկայացնում նաեւ Սբ Էջմիածնի Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը : Վերջինս հավաստում է, որ Մայր աթոռը առաջ է քաշել վրացականացված հայկական եկեղեցիների հարցը եւ այն քննարկել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Դրան ի պատասխան, Վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա պատրիարքը խնդիր է դրել հարցը լուծել համաչափության սկզբունքով. իրենք Էջմիածնին կհանձնեն այնքան հայկական եկեղեցի Վրաստանում, որքան քաղկեդոնական եկեղեցի կտրվի իրենց Հայաստանում: Խոսքը հիմնականում Լոռիում գտնվող այդպիսի եկեղեցիների մասին է: Իսկ վրացական կողմը, իրենց հորջորջմամբ, Լոռին համարում է պատմական վրացական տարածք: Հարցի էությունն այն է, որ Բագրատունիները ծագմամբ հայեր են, եւ պատմական կեղծիք է նրանց վրացի ներկայացնելը: Այսինքնՙ մեզ համար ռազմավարական բացառիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտականորեն պետք է վերջնականապես լուծել այս արքայատոհմի ազգային պատկանելության խնդիրը եւ ներկայացնել այն:

Սա կեղծ օրակարգ է, քանի որ հայ քաղկեդոնականները երբեք էլ վրացիներ չեն կարող լինել: Բանն այն է, որ նրանք ունեցել են իրենց ծիսական մատյաններն ու աստվածաբանական գրքերը, եղել են հայկական մշակույթի եւ լեզվի կրողներ, այսինքնՙ նրանք մեր քաղաքակրթական կոդի կրողն են: Սա է հիմնարար փաստարկն ու կռվանը: Խոսքը դավանաբանական հարցի մասին է, այլ ոչ թե էթնիկ գործոնի, որը վրացիները անհաջող կերպով շահարկում են: Բյուզանդիան, քաղաքական շահերից ելնելով, 6-րդ դարից սկսած Հայաստանում հիմնում է քաղկեդոնական թեմեր, ինչպես Երեւանում, Տարոնում եւ այլուր, օրինակՙ Ավանի հակաթոռ եկեղեցին: Ավելի ուշ, վրացիները եւս, Բյուզանդիայի թելադրանքով Հյուսիսային Հայաստանում ստեղծում են քաղկեդոնական աթոռներ, որոնց միջոցով փորձում են նվաճել մեր բնաշխարհիկ այդ տարածքները: Սա եւս կեղծ օրակարգ է:

Հայոց եկեղեցին Վրաստանում ունի հանրային կարգավիճակ: Մենք այստեղ XII-XIII դարերից ունենք եկեղեցական թեմ, 200 հազար վիրահայ, նաեւ գործող 57 եկեղեցի, ինչպես նաեւ 400 (այլ տվյալներովՙ 650) հայկական եկեղեցի, որոնց կարգավիճակը դեռ հստակ չէ: Վրացիները ՀՀ-ում ապօրինի կերպով, առանց թույլտվության, ստեղծել են վրաց թեմ, երբ այստեղ գոյություն չունի վրացական կրոնական համայնք: Ի վերջո, կա «հայ քաղկեդոնական» հասկացություն: Մեկ կարեւոր պարագա եւս. Ախթալան, Քոբայրը եւ այլ քաղկեդոնական եկեղեցիներ սկզբնապես եղել են հայ առաքելական եկեղեցիներ, ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, հետագայում են դարձել քաղկեդոնական: Սա հայ քաղկեդոնական ժառանգություն է: Այս վիճակը հար եւ նման է հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու կացությանը եւ խնդիրներին:

Ամբողջ հարցն այն է, որ քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտը Հայոց քաղաքակրթության անկապտելի եւ անտրոհելի մասն է: Սա է վիճահարույց հիմնախնդրի լուծման մեկնակետը եւ բանալին: Այս հիմնադրույթը մեզ համար ունի հիմնարար եւ հայեցակարգային արժեք: Այն չի կարելի թեթեւ ձեռքով զիջել վրացիներին, քանի որ դրանով իսկ ջուր ենք լցնում մեր թշնամիների ջրաղացին: Պետք է ընդգծել, որ այս խրթին հիմնահարցերի համալիրում գլխավորը եւ գերական մեր պետականության ճակատագիրն է, այսինքնՙ ազգային անվտանգության դիտանկյունը:

Մեր թշնամիների մութ ու հեռագնա նպատակը հայոց պետականության կործանումն է, որովհետեւ այն Հայոց քաղաքակրթության պատվարն է ու պահապանը: Արձանագրենք, որ պատմական թեմաները այժմ դառնում են քաղաքական եւ քաղաքակրթական խնդիրների լուծման միջոց ու գործիք: Տվյալ դեպքում քաղկեդոնական հայերի պատմության հարցը կիրառվում է հենց այդպիսի միտումով:

Այս հիմնախնդիրը կարող է դառնալ աշխարհաքաղաքական ուժերի չարաշահման առարկա: Մենք նկատի ունենք Արեւմտյան Հայաստանի Տայք կամ Խորագույն Հայք նահանգի կամ աշխարհի (վրացական տարբերակովՙ Տաո-Կլարջեթի) քաղկեդոնական հայերի կոթողների վրացականացման այժմյան պղտոր գործընթացը: Այս գործարքը կատարվել է թուրքերի հետՙ հուդայական ուժերի ղեկավարությամբ: Ներկայումս Վրաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում գործում է հուդայական խորքային պետություն, որը հակահայկական բոլոր քայլերի համակարգողն է:

Հայոց ազգային համակարգի փլուզումը դարեր առաջ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի, երբ պատմական մեր տարածքներն անխոհեմ կերպով զիջել ենք մեր հարեւաններին, տվյալ դեպքումՙ վրացիներին: Պետք է միշտ հիշել, որ ազգամիջյան հարաբերություններում երբեք չի կարելի զիջել քաղաքակրթական եւ ռազմավարական արժեքները, տվյալ պարագայումՙ տարածք եւ եկեղեցի: Ավելին, այդ եկեղեցիները Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում նման են պայթող ականների, որոնք ամեն րոպե կարող են պայթեցվել մեր թշնամիների ջանքերովՙ վերջնականապես թաղելով Հայկական հարցը:

Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարդ են եւ ունեն բազմաթիվ ծալքեր: Այս ոլորտում հիմնարար եւ անկյունաքարային արժեք ունի այն տեսադրույթը, որ վիրահայերը տեղաբնիկ (ավտոխտոն) եւ պետականաստեղծ, պետականակիր էթնիկ միավոր են: Վրաստանը նախկինում եղել է Մեծ Հայքի Վիրք (Վիրահայոց աշխարհ) նահանգը Գուգարքի եւ Կովկասյան նախալեռների միջեւ, իսկ վրացիների նախնինՙ Քարթլոսը (Հայկի տոհմից Կարդոսը) հայախոս է եղել: Դա են փաստում պատմական սկզբնաղբյուրները, օրինակՙ XI դարի պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս Ցխովրեբա» («Քարթլիի պատմություն») մատյանում: Ելնելով իրավական այս կանխադրույթներիցՙ վիրահայերը Վրաստանի տիտղոսակիր ազգ են:

Արդեն երկար ժամանակ է, ինչ այս երկրում տիրում է այլատյացության, հայատյացության անառողջ մթնոլորտ: Այսպիսի վերաբերմունքն ստացել է պետական քաղաքականության կարգավիճակ: Չմոռանանք, որ Վրաստանը փոքր կայսրություն է; Այս առումով թիրախային են նաեւ եւ առաջին հերթին հայերը: Վրաստանի ԳԱԱ Ի.Ջավախիշվիլու անվան հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում 1980-ական թվականներից մինչեւ այժմ գործում է հատուկ ծառայություն, որի նպատակն է պատմական կեղծ վավերագրերի հիման վրա վրացացնել բազմաթիվ վիրահայերի: Նման կարգավիճակով հայերի թվաքանակն այժմ հասնում է հարյուր հազարների: Այս հայեցակարգով առաջնորդվելովՙ զանգվածային ձեւով փոխվում են հայերի ազգանունները եւ հայաբնակ բնակավայրերի անունները: Իսկ հիմնադրույթն այն է, որ իբր թե հայերը նախկինում եղել են վրացիներ, եւ հայ քահանաները նրանց «հայացրել են»: Այս սնամեջ տեսության հեղինակը ազգությամբ ծպտյալ հուդայացի, ոչ անհայտ Բոնդո Արվելաձեն է: Ահա սա է վրացական ազգայնամոլության իրական դեմքը:

Հայ-վրացական հարաբերությունների հիմնական բարդությունն այն է, որ վրացու ազգաբանական ֆենոմենը դժվարընկալելի է: Վրացիներն արագ հարմարվող, բավականին ճարպիկ եւ հնարամիտ ժողովուրդ են, ովքեր խարդավանքի եւ սադրանքի անգերազանցելի վարպետներ են: Նրանք շատ արագ դառնում են օտար խաղերի մասնակից: Այնպես որ, վրացիներն օժտված են դերասանական շնորհներով եւ քաղաքական խաղերում հրաշալի խաղացողներ են: Այս կարեւոր հանգամանքը հայերս, հատկապես պետական, քաղաքական, մշակութային գործիչները հաշվի չենք առնում եւ անընդհատ տանուլ ենք տալիս մրցակցային դաժան եւ անզիջում պայքարում: Թեկուզ նկատի առնենք Վրաստանում եղած հայկական եկեղեցիների պատկանելության հիմնախնդիրը:

Միով բանիվ, անթույլատրելի են ՀՀ իշխանությունների եւ Սբ. Էջմիածնի կրավորական ու դանդաղկոտ պահվածքը, որը շատ մեծ վտանգներ է պարունակում մեր պետականության եւ ազգային անվտանգության համար: Վերջապես պետք է մշակել քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի վերաբերյալ հայեցակարգը եւ այն դարձնել քաղաքական կոնկրետ ուղղություն: Այս հիմնախնդիրը շատ հրատապ է եւ արդիական: Սա է հնարավոր հետագա բախումների բացառման միակ խելամիտ ուղին: Մեզ համար անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, բայց ոչ մեր քաղաքակրթական արժեքները զիջելու գնով:

Նկար 1. Սուրբ Համբարձման եկեղեցին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ