RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 6544, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ` ՓՈՔՐԵՐԻ ՆՈՐԱԲԱՑ «Cityzen» ՔԱՂԱՔՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին «Play City»-ում տեղի ունեցավ մասնագիտությունների մանկականՙ «Cityzen» քաղաքի բացումը, որտեղ, այլ մասնագիտությունների շարքում, ներկայացված է նաեւ հեռահաղորդակցության ոլորտըՙ ի դեմս Հայաստանում այդ ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:

«Cityzen»-ն իրական քաղաքի փոքր մոդել էՙ իր ենթակառուցվածքներով, օրենքներով եւ հաստատություններով: Այն անվտանգ, կրթական եւ խաղային միջավայր է, որտեղ երեխաները կարող են ստանալ նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ եւ զարգացնել ինքնուրույն ստեղծագործելու հմտություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաներըՙ ինտերակտիվ եւ պարզեցված պարապմունքների միջոցով կծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաներին եւ գիտելիքներ կստանան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաեւ ավելի լայն պատկերացում կկազմեն, թե ինչպես է գործում անլար հաղորդակցությունը: Հատուկ խաղային մոդելի շնորիվ երեխաները կպարզեն, թե ինչպես կարելի է 3G ցանցից անցում կատարել դեպի 4G ցանց, որպեսզի երկրի բնակիչներին եւ սպասասրահում սպասող ծնողներն ապահովվեն գերարագ ինտերնետ կապով:

«Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը «Cityzen»-ում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ երեխաները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հիմունքներին, պատմությանը, բջջային կապի աշխատանքի սկզբունքներին եւ կիմանան, թե ինչով է, օրինակՙ 3G ցանցը տարբերվում 4G ցանցից: Նախաձեռնությունը կարեւոր է վաղ տարիքից երեխաների մոտ տարբեր մասնագիտությունների մասին պատկերացում ձեւավորելու առումով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Cityzen»-ում բացվածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաների համար նախատեսված պարապմունքները կանցնեն վեց ուղղություններովՙ բջջային տեխնոլոգիաներ, համացանցի հիմունքներ, ցանցերի աշխատանք, համացանցային անվտանգություն, ռոբոտաշինություն եւ շարժական սարքավորումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ