RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 7668, Տպվել է` 432, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔ

Պ.Ք.

Սաուդյան Արաբիայի թագավոր Բեն Աբդել Ազիզի Մոսկվա կատարած այցը կարելի է համարել պատմական: Ոչ միայն այն պատճառով, որ դա սաուդցի ղեկավարի առաջին այցելությունն էր թագավորության հիմնադրումից ի վեր, այլեւ երկու մայրաքաղաքներում մի շարք միջազգային խնդիրների շուրջ համաձայնության ձեռքբերման, տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական շատ հարցերում հստակություն մտցնելու, փաստորեն բոլոր ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ Սիրիայի եւ նավթի հետ կապված համաձայնությունների պատճառով:

Ըստ որում, Սաուդյան Արաբիան, ինչպես եւ Թուրքիան, սուննի պետություն է եւ ավանդաբար համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը: Հիմա Սաուդյան Արաբիան եւ Թուրքիայն տարբեր պատճառներով սկսել են նայել Մոսկվայի կողմըՙ ընդունելով, որ նա Մերձավոր Արեւելք է վերադարձել որպես կարեւոր խաղացող: «Մենք չենք կարող անտեսել, որ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում դարձել է կարեւոր խաղացող, մասնավորապես Օբամայի դոկտրինայի շնորհիվ, որի պատճառով տարածաշրջանում ԱՄՆ-ի դերը փոքրացավ», ասում է սաուդյան Arab News թերթի գլխավոր խմբագիրը:

Մոսկվայի հետ Անկարայի եւ Էր-Ռիադի հարաբերությունները զարգանում են գրեթե համանման սցենարով ու ժամանակագրությամբ, բայց տարբեր սյուժեներով: Մինչեւ վերջերս Էր-Ռիադի եւ Անկարայի հարաբերությունները զարգանում էին արագացված տեմպերով, խորանում էր համագործակցությունը: Երկու պետությունները փորձում էին համատեղ դիրքորոշում մշակել տարածաշրջանի ռազմաքաղաքական խնդիրների նկատմամբ, որոնք կապված են այստեղ նաեւ ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի ներկայության հետ: Արաբական երկրների հետ Թուրքիայի կապերը վկայում էին, որ Անկարան Իրանի հավանությանը չի արժանանում ոչ Սիրիայի, ոչ էլ քրդերի հարցերում: Ըստ որում, Անկարա- Էր-Ռիադ կապերի զարգացման համար ռուսական գործոնը նշանակություն չուներ: Իսկ այժմ ամեն ինչ կարող է փոխվել:

Բարենպաստ պայմաններ են ստեղծվում Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Ռուսաստան դաշինքի ձեւավորման համար: Դրա ապագան կախված է կողմերի ջանքերի գործադրման պատրաստակամությունից, եւ ոչ միայն դրանից: Ինչպես գրում է բրիտանական The Spectator թերթը, մինչեւ վերջերս Անկարան եւ Էր-Ռիադը փորձում էին Դամասկոսում հաստատել սուննի վարչակարգ, բուֆեր ստեղծել Թեհրանի եւ Բեյրութի միջեւՙ այսպես կոչված շիա առանցքը խզելու նպատակով: Ներկայումս Թուրքիան եւ Իրանը ակտիվորեն մասնակցում են Սիրիայում ապառազմականացման գոտիների ստեղծմանը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, նա մտադիր է հոկտեմբերի կեսերին անցկացնել սիրիական ընդդիմության համաժողովՙ փորձելով միավորել խմբակցությունները եւ վերստին ձեւակերպել քաղաքական պահանջները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հավասարակշռել Էր-Ռիադի եւ Թեհրանի հակասությունները, ըստ որում ոչ միայն սիրիական հարթակի վրա:

Այժմ, երբ Մերձավոր Արեւելքում փոխվում է քաղաքական եւ ռազմական դաշինքների կազմը եւ ի հայտ են գալիս նոր դաշինքներ, Սաուդյան Արաբիան, Մոսկվայի միջնորդությամբ կարող է մարտավարական դաշինքներ կնքել մերձավորարեւելյան բոլոր խաղացողների հետ, մասնավորապես Թուրքիայի եւ Իրանի հետ, որոնք արդեն իսկ համագործակցում են Քաթարի հարցում:

Պատմաբան, Ֆրանս-ռուսական Обсерво վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Իգոր Դելանոէի կարծիքով, Մոսկվան կփորձի մերձեցնել Էր-Ռիադի եւ Թեհրանի դիրքորոշումներըՙ մի բան, որ չեն կարող անել ամերիկացիները: Դա մեծ մարտահրավեր է, բայց Մոսկվային արդեն հաջողվել է Թեհրանի համաձայնությունը ստանալ Էր-Ռիադի հետ մեկտեղ մասնակցելու OPEC+-ին, ինչը չէր հաջողվում անցյալում:

Միաժամանակ լուրեր են պտտվում, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հոկտեմբերի 15-ին չեղյալ հայտարարել Իրանի հետ կքված միջուկային գործարքը: Ինչպես գրում է The Washington Post թերթը, Թրամփի մտածելակերպին ծանոթ մարդիկ կարծում են, թե նա չի հաստատի Թեհրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարումը եւ կհայտարարի, թե տվյալ գործարքով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները չեն համապատասխանում երկրի շահերին: Տվյալ քայլի նպատակը հասկանալի էՙ տարածաշրջանում ստեղծել եւս մեկ ճգնաժամ: Մոտ ժամանակներս նախատեսված է սաուդցի թագավոր Սալմանի այցը Ամերիկա: Իսկ Մերձավոր Արեւելքում սկսվում է նոր մրցախաղ, եւ ոչ ոք չգիտե, թե ինչպիսի ավարտ կունենա մարտավարական դաշինքների ձեւավորումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ