RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 11939, Տպվել է` 1718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՈՒԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԸՙ «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ»

Հ. Ծ.

Հայ-գերմանական ընկերությունը (Deutsch-Armenische-Gesellschaft, DAG) հաճույքով հայտարարել է, որ «պատվավոր անդամի» կոչում է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ուսումնասիրության գործում նշանակալի ավանդ ներդրած Վուլֆգանգ Գուստին, տեղեկացնում է Բեռլինից Մուրիել Միրաք-Վայսբախը :

Այդ առթիվ հրապարակված հայտարարության մեջ դոկտ. Րաֆֆի Քանտյանը նշել է, որ մեծ պատիվ է նրա նման մի անձնավորությանն ունենալ ընկերության պատվավոր անդամների շարքերում: «Նրա մեծագույն ավանդն այն է, որ գերմանական արտգործնախարարության արխիվներից դուրս է բերել բազմաթիվ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ուսումնասիրել, խմբագրել եւ մեկնաբանել նախքան դրանց հասանելի դարձնելը համացանցում: Նրա եւ կնոջըՙ Սիգրիդի ստեղծած կայքը (www.armenocide.net) իսկական գանձարան է այդ հարցով զբաղվողների համար եւ հանդիպման վայրըՙ ուսումնասիրողների, որոնցում մեծ թիվ են կազմում նաեւ թուրքերը», գրել է նա:

Գուստի, որն այժմ 82 տարեկան է, հավաքած փաստաթղթերի մի հսկայական մաս տպագիր գրքի ձեւով գերմաներեն լույս է տեսել 2005-ին, իսկ 2014-ին «Զորյան ինստիտուտը» անգլերենով հրատարակել է դրա թարգմանությունը Նյու Յորքում «Հայոց ցեղասպանությունը: Փաստեր գերմանական արտգործնախարարության արխիվներից, 1915-1916» խորագրով:

Ավելացնենք, որ հայ-գերմանական ընկերությունը, որն իր հիմնադրման հարյուրամյակը տոնել էր երեք տարի առաջՙ Բեռլինում, ստեղծվել է գերմանացի հոգեւորական, հասարակական գործիչ, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսի կողմից:

Նկար 1. Վուլֆգանգ Գուստը տիկնոջ հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ