RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 13438, Տպվել է` 1701, Ուղարկվել է էլ.փոստով` 0

500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՑՙ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Ստրատոնը ընդառաջելով Քըրք Քըրքորյանի թողոնի գործադիր պատասխանատուների խնդրանքին, թույլատրել է նրա 1,6 միլիարդ դոլարի ընդհանուր ակտիվներից 500 միլիոն դոլար դուրս հանել բարեգործական նպատակներով օգտագործելու համար: Գումարը պետք է տնօրինի երեք հոգուց բաղկացած հանձնախումբը: Նույն դատավորը դրանից առաջ 200 միլիոն դոլարի թույլտվություն էր տվել Քըրքորյանի կտակի պատասխանատուներին նույն նպատակի համար: Քըրքորյանն իր կտակում հատուկ նշել է, որ իր ունեցվածքը մահվանից հետո 3 տարում պետք է ամբողջովին օգտագործվի եւ բաժանվի բարեգործական նպատակներով: Այս անգամվա 500 միլիոն դոլարի թույլատվությունը մի փոքր ձգձգվել է հատկապես նրա նախկին եւ վերջին կանանցՙ թողոնից ինչքան հնարավոր է շատ փող պոկելու ջանքերի պատճառով: Կանանցից մեկը Ունա Դեյվիսն է, որի հետ ընդամենը 57 օր ամուսնացած է եղել Քըրքորյանը: Մյուսըՙ Վանեսա Սանդինն է, որ հայտ է ներկայացրել, թե Քըրքորյանն իրեն 20 միլիոն դոլար է խոստացել: Փաստաբանները երկուսի պահանջներն էլ «անհիմն» են համարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ