RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 15252, Տպվել է` 1708, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԱՊԵՍՙ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅՐԻԿԻՍ»

Հովհաննես Շիրազի Գյումրու հուշատուն-թանգարանի բակը անցած կիրակի կեսօրին իր հյուրընկալ գիրկն էր կանչել բանաստեղծի արվեստի բազմաթիվ երկրպագուների, մշակույթի, արվեստի ու այլ ոլորտների ճանաչված մարդկանց նաեւ մայրաքաղաք Երեւանից ու արտերկրից: Այդ օրը նշվող «Գյումրու օրը» սկսվեց այստեղ մի կարեւոր ձեռնարկիՙ Հովհաննես Շիրազի նոր լույս տեսած «Հուշարձան հայրիկիս» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսով: Թանգարանի աշխատակազմն ինքը մասնակցություն է ունեցել գիրքը հրատարակության պատրաստելու աշխատանքներին:

Շիրազյան տաղանդի շատ արգասիքներ լույս են տեսնում բանաստեղծի մահվանից տարիներ հետո, եւ սա դրանցից մեկն է: 1968 թվականին 50 000 տպաքանակով հրատարակված եւ գրախանութներում շատ արագ սպառված, այնուհետեւ էլի ոչ մեկ վերահրատարակություն ունեցած «Հուշարձան մայրիկիս» հայտնի ժողովածուից հետո, կյանքի վերջին տարիներին, ինչպես գրում է ներկա գրքի խմբագիր, ծանոթագրող եւ առաջաբանի հեղինակ Սամվել Մուրադյանը , Հովհաննես Շիրազը հոր մասին իր բանաստեղծություններով կազմել է նաեւ «Հուշարձան հայրիկիս» ժողովածուն եւ անվանի գրականագետ Սուրեն Աղաբաբյանի «Երկու խոսք» առաջաբանով ներկայացրել հրատարակման: Ի դեպ, նա ինչպես «Հուշարձան մայրիկիս», այնպես էլ այս ժողովածուն անվանել է պոեմՙ բանաստեղծություններով: Սակայն սա էլ իր այլ գրքերի նման հանդիպել է արգելքների ու լույս չի տեսել...

Ներկա հրատարակության համար հիմք են ծառայել ժամանակին բանաստեղծի ներկայացրած մեքենագիր օրինակներից միակ պահպանվածը, թեեւ բավական վատ ընթեռնելի վիճակում, ու 200-ի չափ բանաստեղծություններից շուրջ 100-ի տպագրված օրինակները Շիրազի երկերի վերջին ժողովածուի 4-րդ հատորում, 1986 թ., հենց «Հուշարձան հայրիկիս» ընդհանուր խորագրով: Ցավոք, այդ հատորը եւս, թեկուզ կազմված լինելով հեղինակի կողմից, տպագրվել է նրա մահվանից երկու տարի անց:

«Հուշարձան հայրիկիս» ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի ծննդավայր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հոգածությամբ: «Հայրապետ» հրատարակչությունում տպագրված գրքի շապիկին Արա Շիրազի «Թադեւոս պապը» քանդակի լուսանկարն է:

«Տարիների հեռավորությունից,- ժամանակին իր «Երկու խոսք» առաջաբանում գրել է Սուրեն Աղաբաբյանը,- բանաստեղծը դառնում է իր հորՙ բոստանչի Թադեւոսի... կերպարին եւ նրա սովորական կենցաղի, առօրյա զբաղմունքի, ապրումների ու մտքերի, երազների ու հույսերի, օրհնանքների ու աղոթքների, նրա գեղջկական յուրօրինակՙ «հողային» բարոյախոսության, հայրենասիրական դասերի միջոցով վերստեղծում է մի ամբողջական կենսագրություն, որն անպայման կրթիչ նշանակություն կունենա ժամանակակից սերնդին այնպիսի բարոյական արժեքներով զինելու գործում, ինչպիսիք են արդարամտությունը, խիղճը, ազնվությունը, հողի պաշտամունքը, բնության, մարդու, հայրենիքի սերը, հոգու ասպետական վեհությունը»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ