RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5964, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ... ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լայն գործակցություն ծավալել տիեզերական ծրագրերն իրականացնելիսՙ տիեզերքում:

Թրամփը դեռ չի պատասխանել Պուտինին, բայց եթե այդ պատասխանը դրական լինի, ապա կստացվի, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լայն գործակցություն են ծավալում, բայց տիեզերքում. Երկիր մոլորակում չի ստացվում:

Պուտին. «Թիլերսոնը վատ միջավայր է ընկել»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «վատ միջավայր է ընկել»:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը ժամանակին շքանշան է հանձնել ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղարին, իսկ այժմ «նա խուզարկումներ է կազմակերպում մեր հյուպատոսարաններում»: ՌԴ նախագահը, սակայն, հույս է հայտնել, որ «փոխգործակցության քամին Թիլերսոնին անհրաժեշտ ուղու վրա կդնի»: Պուտինի խոսքովՙ չնայած այդ ամենին Ռուսաստանը շարունակում է համագործակցել Թիլերսոնի նախկին` ExxonMobil ընկերության հետ:

«Ախր ես ձեզ ի՞նչ եմ արել». Էրդողան

Դիմելով եվրոպացի քաղաքական գործիչներինՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է. «Ախր ես ձեզ ի՞նչ եմ արել»: Էրդողանն իր տարակուսանքն է հայտնել տարբեր եվրոպական երկրներում, մասնավորաբարՙ Գերմանիայում հակաթուրքական դեմարշի հետ կապված: Ի դեպ, Գերմանիայի կանցլերի նախընտրական քարոզարշավում հիմնական մրցակիցներ, գործող կանցլեր Մերկելն ու Շուլցը միակարծիք են բացառապես հակաթուրքական դաշտում: Մերկելն օրինակ հայտարարել է, թե ինքը միշտ էլ դեմ է եղել Թուրքիայիՙ ԵՄ-ին անդամակցությանը, իսկ Շուլցը նշել է, որ եթե ինքը կանցլեր դառնա, ապա կկասեցնի ԵՄ-Թուրքիա բանակցությունները, որոնց դեմ է հանդես գալիս նաեւ Ավստրիան:

Իսկ Էրդողանին հավանաբար լավ հոգեբան է պետք. մարդը անում է, հետո չի հիշում, թե ինչ է արել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ