RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 13451, Տպվել է` 273, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՔՈՒՅՐ ՀԱՆՆԱ ՔՐԻՍՏԵՆԻՆ

Հ. Ծ.

Հունիսի 25-ին Ֆրեզնոյի Հայկական ավետարանական համայնքը նշել է Այնճարի (Լիբանան) հայկական ավետարանական միջնակարգ դպրոցի հիմնադրման 75 եւ այդ քաղաքում գերմանական Հիլֆբունդ միսիոներական ընկերակցության մարդասիրական գործունեության 70-ամյակները, մեծարելով մասնավորապես քույր Հաննա Քրիստենին, ով 20 երկար տարիներ ծառայել էր Այնճարի գիշերօթիկ այդ դպրոցում, այնուհետեւ 10 տարի սիրահոժար հոգացել էր լիբանանահայ համայնքի եւ թոշակի անցնելուց հետո մոտ 11 տարի նաեւ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի տարեց անդամների կարիքները:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, քույր Հաննային ներկայացրել է Ամերիկայի հայ միսիոներական ասոցիացիայի արեւմտյան ափի գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանը : Վարուժան Տեր-Սիմոնյանը ձեռնհասորեն վարել է մեծարման հանդիսությունը, որը կազմակերպված է եղել Ֆրեզնոյի մուսալեռցիների հայրենակցական միության կողմից: Ներկաները ջերմ խոսքեր են հնչեցրել 87-ամյա քույր Հաննայի հասցեինՙ շեշտելով նրա նվիրվածությունն ու համեստությունը: Հիշել են նաեւ նրա հետ աշխատած քույրերինՙ Հեդվիգ Ենիշանսլին, Մարի Ռոքին եւ Հաննա Նիշքեին: 1947-ին նրանց համագործակցությունը հնարավոր է եղել իրականացնել Այնճարի ավետարանական եկեղեցու առաջին հոգեւոր հովիվ վերապատվելի Արամ Հատիտյանի ջանքերի շնորհիվ:

Հիլֆբունդ միսիոներական ընկերակցության աջակցությամբ անցած 70 տարում գիշերօթիկ դպրոցը դարձել է կրթական եւ հոգեւոր դաստիարակության կենտրոն, որ ձեւավորել է Իրանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Սուդանում եւ Բուլղարիայում ապրող հարյուրավոր հայ երիտասարդների կյանքը:

Ի նշան երախտագիտության քույր Հաննային հանձնվել է հիշատակի նվեր: Երեկոյի ընթացքում հանգանակվել է շուրջ 7 հազար դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ