RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 8662, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, պրոֆեսոր

Ժամանակ չէի վատնի հանրայնացնելու ստորեւ նկարագրված «մանր» իրադարձությունը, եթե այն առնչված չլիներ առանցքային մի հարցի, որի առիթով ակնկալում եմ նախարարի առարկայական արձագանքը: Մինչեւ ե՞րբ իրավապահներըՙ ոստիկանները, զանազան հսկիչները, պետք է հսկեն ոչ թե գրված օրենքը, այլ օրենքի իրենց մեկնաբանություններըՙ մանավանդ, երբ դրանք հակասում են միջազգայնորեն ընդունված նորմերին կամ ուղղակի տրամաբանությանը:

Վերջերս օդանավակայանում զննում անցնելիս (Երեւան-Աթենք թռիչք, հուլիսի 9, հերթափոխի պետՙ Արթուր Խաչատրյան) ինձ ստիպեցին միացնել փոքրիկ նոթբուք համակարգիչը, ինչը առ այսօր չի կատարվում արտերկրում (հատուկ հետաքրքրվել եմ): Խնդրեցի ցույց տալ գրված օրենքը, ինչը գտնելու համար ծախսվեց մոտ կես ժամ եւ բառացիորեն իմ օդանավ մտնելիս բերվեց փաստաթուղթ, որտեղ գրված էր «անհրաժեշտության դեպքում ... մանրամասն զննում»: Խնդրեցի հիմնավորել «անհրաժեշտությունը» եւ «մանրամասն զննման» չափը, ինչին հերթափոխի պետը վստահորեն պատասխանեց, որ «անհրաժեշտությունը» որոշում է ինքը եւ կարիքը չունի ինձ դա հիմնավորելու: Օդանավումՙ այդ վիճաբանությանը ակամայից ներկա մի քանի ուղեւորներ հայտնեցին իրենց աջակցությունը, այդ թվում մեկըՙ իրավաբանՙ ասելով «վերջապես տեսա մեկը, որ հիմնավորված բացատրում էր իրենց կողմից օրենքի կիրառության խախտումը, իսկ դա կատարվում է առօրյա, ամեն քայլիՙ սկսած ճանապարհային երթեւեկության հսկիչներից»:

Հարցը միայն այն չէ, որ անիմաստ վատնվեց ժամանակ (չկարողացանք անել որոշ գնումներ), այլ այն, որ իր իրավունքները օրենքով պաշտպանված զգացող օտարերկրացու հետ կատարվելու դեպքում վատնված նյարդային ժամանակը համապատասխան նստվածքով կամփոփի նրաՙ մեր երկիր այցելությունը:

Խմբ. կողմից.- Սովորաբար օտարերկրյա օդանավակայաններում խիստ հազվադեպ են անվտանգության հսկիչները ստուգում ձեռքի համակարգիչները, սակայն առանց բացառության պահանջում են ձեռքի պայուսակից կամ ճամպրուկից դուրս հանել այն եւ անցկացնել ստուգող սարքի միջիցՙ ինչպես մյուս իրերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ