RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 9218, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՄՄ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Հ. Ծ.

Ապրիլի 27-ին Թեքեյան Մշակութային Միության «Feasibility» հնարավորությունների ուսումնասիրման հանձնախումբը Ալթադենայի (Կալիֆոռնիա) իր մասնաճյուղի «Պեշկյոթուրյան» կենտրոնում նիստ է գումարել որոնելու համար կրթական, դաստիարակչական եւ մշակութային նոր մեթոդներ, որոնք կխթանեն հավերժացնելու համար Հարավային Կալիֆոռնիայում Արշակ Տիգրանյանի եւ այլ բարերարների ազգանվեր ժառանգությունը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:

ԹՄՄ-ի Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը դեռ 2015 թվի հոկտեմբերի 10-ին էր որոշել նման հանձնախմբի գոյառումը, այն բանից հետո, երբ փակվել էր Արշակ Տիգրանյանի անվան դպրոցը աշակերտների սակավաթիվ լինելու հետեւանքով:

Հանձնախումբը յոթը ծրագիր է քննարկման ենթարկել, որոնք ԹՄՄ-ի եւ գոյություն ունեցող այլ կրթական կազմակերպությունների ջանքերով պետք է իրականացվեն:

Նիստին ներկա են եղել ԹՄՄ-ի տվյալ մասնաճյուղի նախագահ Փանիկ Քեշիշյանը, Տիրան Տեփանյանը, Բարսեղ Քարթալյանը, ԹՄՄ-ի ատենապետ Երվանդ Ազատյանը, Ա. Տիգրանյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամները, ԹՄՄ-ի գործադիր տնօրեն Արամ Արքունը, Վաչե Սեմերճյանը, Գեւորգ Քյոշկերյանը, Գեւորգ Մարաշլյանը, Կառլ Պարտաքյանը, Արա Պապայանը եւ Միհրան Թումաճանը:

Հաջորդ նիստը գումարվելու է հունիսի 1-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ