RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3718, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հ. Ծ.

Մայիսի 18-ին Ուոթերթաունի հայկական թանգարանում տեղի է ունենալու Երվանդ (Էդուարդ) Ալեքսանյանի «Հարկադրաբար դեպի Ցեղասպանություն: Օսմանյան Թուրքիայի բանակի հայ զինվորի հուշերը» (Forced to Genocide: Memoirs of an Armenian Soldier in the Ottoman Turkish Army) խորագրով հուշամատյանի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գիրքը, որ հրատարակել է «Transaction Publishers» հրատարակչատունը, եզակի է իր բնույթով, քանի որ առաջին անգամ է ընթերցողին անգլերեն լեզվով ներկայացվում թուրքական բանակում հարկադրաբար ծառայող հայ զինվորի ականատեսի վկայությունները:

Հատորը, որի ներածականը գրել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի Հայագիտության ուսումասիրությունների ամբիոնի պրոֆ. Սերջիո լա Պորտան , իսկ նախաբանըՙ Երուսաղեմի Ողջակիզման ինստիտուտի գործադիր տնօրեն, այժմ հանգուցյալ Իսրայել Չառնին , հայերենից անգլերեն է թարգմանել եւ խմբագրել Երվանդի դուստր Ադրիեն Ալեքսանյանը : Նա էլ մայիսի 18-ին ներկայացնելու է իր հոր հուշագրությունը: Ադրիենը դաստիարակ է եւ Էլիս Այլենդի մեդալի շքանշանակիր:

Միջոցառման հովանավորողներն են Ամերիկայի Հայկական համագումարը, ՀԲԸՄ-ն, Ուոթերթաունի հայկական թանգարանը, Հայկական լուսանկարային արխիվի SAVE ծրագիրը, եւ Հայկական ուսումնասիրությունների NAASR կենտրոնը:

Երվանդ Ալեքսանյանը ծնունդով Սվազից է (Սեբաստիա): Գրքում բացի զինվորական օրագրերից նա ընդգրկել է նաեւ պատերազմից հետո թափառումները Եվրոպայում եւ Ամերիկայում հաստատվելը 1920 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ