RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 7483, Տպվել է` 459, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ. «ԵԹԵ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԸ ՀԱՐԿ ՉՎՃԱՐԵԼՆ Է, ԴԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Ա. Մ.

«Ասում ենքՙ ՀԴՄ կտրոն տրամադրեք, իսկ նրանք ասում ենՙ հարկ չվճարենք: Եթե ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա բացառվում է: Կա օրենսդրություն, եւ տոնավաճառների աշխատակիցները պետք է օրինական դաշտում աշխատեն», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տոնավաճառների առեւտրականների դժգոհություններին, ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը :

Այն հարցին, թե վաճառականները չեն կարողանում փաստաթղթավորել, հաշվապահություն պահել, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ տոնավաճառներում կան միջինից բարձ եկամուտներ ունեցողներ, որոնք պարտավոր են աշխատել ԱԱՀ-ով, ունենան հաշվապահ, իսկ փոքր բիզնեսի համար ՊԵԿ-ն առաջարկում է հաշվապահական օգնություն տրամադրել: «Միակ խնդիրը, որը դրվել է իրենց առաջ, այն է, որ ՀԴՄ կտրոն տրամադրվի, ուրիշ խնդիր իրենց առջեւ դրված չէ», ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահը: Նա միաժամանակ հայտնեց, որ փոքր բիզնեսի նկատմամբ պատժողական գործառույթ չի կիրառվել: «Որեւէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիան ուղղված էր նրանց, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառում առեւտուր անելով: Հակառակըՙ մենք 24 ժամ նրանց կողքին ենք: Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց, ես միշտ հասանելի եմ», շեշտեց Վարդան Հարությունյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ