RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 7514, Տպվել է` 458, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵՔ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄ ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Գ. Մ.

Գյումրիում մայիսյան հաղթատոներին նվիրված համաքաղաքային հանդիսություններից հետո ուշագրավ մի միջոցառում էր կազմակերպվել ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում: Ինչպես մասնակիցներին ողջունելով նշեց այս կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , կազմակերպիչներն այն կոչել էին «Երեք պատերազմի մասնակիցների հանդիպում»: Հրավիրվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերան, մարտական Կարմիր դրոշի շքանշանակիր, 92-ամյա Վարազդատ Շաբոյանը , Արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման մասնակից Արա Հայրիկյանը եւ ապրիլյան քառօրյա պատերազմում 30 րոպեի ընթացքում հակառակորդի երեք տանկ խոցած, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, 20-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը :

Քաղաքի մի խումբ մտավորականների մասնակցությամբ տեղի ունեցած մտերմիկ հանդիպման ընթացքում նրանց արժանի մեծարանքի խոսքեր ուղղվեցին, արվեստի կրթօջախների սաները հանդես եկան ասմունքով ու երաժշտական կատարումներով: Հրավիրյալների եւ հանդիպման մասնակիցների կողմից կարեւորվեց հայրենի հողի պաշտպանության գործում սերունդների շարունակականության ապահովումը:

Մեր նոր պատմության հերոսականությունը կերտող երեք սերնդի ներկայացուցիչներին ՌԱԿ մարզային կառույցի ղեկավարը ի հուշ այդ օրվա նվիրեց Հայոց պատմությանը նվիրված գրքեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ