RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 17:19:43Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4324, Տպվել է` 361, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԲՐՈՒՔԼԻՆ ԿԱՄՐՋՈՎ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Այս տարի Նյու Յորքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները մեկնարկեցին Բրուքլին կամրջից, որտեղով անցնող հազարավոր մարդիկ, այդ թվումՙ բազմաթիվ զբոսաշրջիկներ, ականատես եղան Հայոց ցեղասպանության մասին պաստառներ պարզած, հայկական եռագույնով ու Արցախի դրոշներով մի քանի տասնյակ մետրերի վրա երկարող նյույորքահայերի քայլարշավին: Քաղաքի հնագույնՙ 134 ամյա կախովի կամուրջը, որը կապում է Բրուքլին եւ Մանհեթեն վարչական տարածքներն իր 1825 մ. երկարությամբ եւ 26 մ. լայնությամբ, օդային Բրոդվեյ է կոչվում նաեւ: Կամրջի վրա մարդկային հոսքի մշտառկա հեւքն իր շուրջն է հավաքում ցուցարարների բազմաթիվ խմբեր:

Անցնողներին բաժանվեցին Մեծ եղեռնի մասին իրազեկող վավերագրություններ, «Խոստումը» ֆիլմի մասին գովազդային թերթիկներ: Նյու Յորքում Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման գլխավոր հովանավոր «Վարդանանց Ասպետներ» ազգային եղբայրական միության հրավերով հիշատակի արարողություններին եկել էին մասնակցելու Հայաստանի հավաքականի հունա-հռոմեական ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Ռիոյի ոսկուն համարժեք արծաթե մեդալակիրՙ Միհրան Հարությունյանը, Խաղեր առանց կանոնների մրցաշարում «Լուժնիկի»-ում ադրբեջանցի մարզիկին գետնած Ալբերտ Ղազարյանը եւ հայ մարտարվեստի վարպետ, պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Թեեւ Միհրանի խոսակցական լեզուն ռուսերենն է, այն ամենեւին չխանգարեց կարճ զրույցի ընթացքում իր դյուցազնակերտ կեցվածքում նշմարել համեստ երիտասարդին եւ ազգի նվիրյալին: «Մենք եկել ենք Նյու Յորք, Ռիոյի մեր բոլոր չեմպիոնների անունից հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեմպիոն լինելուց առաջ, մենք հայ ենք եւ ունենք դրա համար պատասխանատվության զգացում փոխանցված մեզ մեր նախնիներից», ասաց նա քայլարշավի ընթացքում:

Միջոցառման վերջում կայացած հավաքում մասնակիցներին դիմեց ԱՄՆ Հայ դատի Արեւելյան ափի հանձնախմբի համակարգողՙ Արթուր Մարտիրոսյանը , ով տեղեկացրեց ԱՄՆ Կոնգրես առաջադրվող թիվՙ 220 բանաձեւի ուղղությամբ կատարվող աշխատանքների մանրամասները, կարեւորեց Ճանաչման շարունակական պայքարի հրամայականը եւ կոչեց բոլորին դիտել «Խոստումը» ֆիլմը:

Այս տարի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող քայլարշավի գաղափարն առաջին անգամ է իրականություն դառնում եւ խոստանում է շարունակական լինել հաջորդիվ, ընդգրկելով նյույորքահայ երիտասարդության ավելի լայն մասնակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ