RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3592, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԻ ԵՎ ԲԻԹԼԻՍ-ՄՈՒՇԻ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՐՆԵՐԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Հ. Ծ.

Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թուրքերեն լեզվով լույս է ընծայել պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած երկու հատորներըՙ Վանի եւ Բիթլիս-Մուշի մասին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Երկու հատորներն էլ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում 1997-ին հարգարժան պատմաբանի նախաձեռնած «Պատմական Հայաստանի քաղաքներն ու նահանգները» միջազգային գիտաժողովների նյութերի շարքից են: Առաջին գիտաժողովը նվիրված էր «Հայկական Վասպուրականին/Վանին», իսկ երկրորդըՙ Հայկական Բաղեշին (Բիթլիս) եւ Տարոնին (Մուշ): Երկու գիտաժողովների նյութերը 2000 եւ 2001 թվականներին անգլերեն լեզվով հրատարակվել էին ԱՄՆ-ում «Մոզդա» հրատարակչատան կողմից: Ըստ հաղորդագրության, տեղի են ունեցել ընդհանուր առմամբ 14 գիտաժողովներ, որոնցից վերջինը նվիրված է եղել Հյուսիսարեւելյան Միջերկրականի հայկական համայնքներինՙ Մուսա դաղին, Տյորտ Յոլին եւ Քեսապին: Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը պարտավորվել է թուրքերենով հրատարակելու բոլոր 14 հատորները:

Պրոֆ. Հովհաննիսյանը, ինչպես միշտ, չափազանց հագեցած ժամանակացույց է ունեցել վերջին ամիսներին, որը դեռեւս շարունակվում է: Նա նոյեմբերին Ստամբուլում մասնակցել է գիտաժողովի, այնուհետեւ ամսվա վերջում դստերՙ Անի Գեւորգյանի հետ այցելել է Ստոկհոլմ (Շվեդիա) «Հայկական ընկերությունների դաշնության» հրավերով, որից հետո ժամանել է Օսլո (Նորվեգիա):

Այս տարվա հունվարի 26-ին նա դասախոսությամբ հանդես է եկել Գլենդեյլի «Ապրիլ» գրատանը: Այսօր, հունվարի 27-ին նա ելույթ կունենա Ֆրեզնոյի պետհամալսարանում, իսկ փետրվարի 13-15-ը կլինի Հարավային Ֆլորիդայի համալսարանում եւ Տամպայի Սբ. Հակոբ հայկական եկեղեցում: Նախատեսվում է նաեւ այցելություններ եւ դասախոսություններ Բեյրութում, Կահիրեում եւ Լոնդոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ