RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 77403, Տպվել է` 634, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԵՐԱՊԱՏԿԵՐԵԼՈՎ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Հ. Ծ.

Այս խորագրի ներքո հունվարի 7-ին դոկտ. Արմեն Մարսուբյանը Ամերիկայի Հայկական թանգարանում (Ուոթերթաուն, ALMA) ներկայացրել է «Դիլդիլյան ստուդիայի կատարած Օսմանյան դարաշրջանի լուսանկարները» խորագրով ցուցահանդեսը, որին զուգահեռ տեղի է ունեցել նաեւ իր «Կորսված հայրենիքի բեկորները» (Fragments of a Lost Homeland) գրքի շնորհանդեսը:

«Project SAVE» հայկական լուսանկարչական արխիվների հովանավորությամբ անցկացվող այս ցուցահանդեսը հանրությանն է ծանոթացրել Դիլդիլյան (Տիլտիլեան) գերդաստանի պատմությունը, որ կարողացել էր փրկվել ցեղասպանությունից եւ մնալ ծննդավայր Մարզվանում, որովհետեւ իշխանությունները կարիք ունեին նրանցՙ որպես հմուտ լուսանկարիչների: 1888-ին Ցոլակ Տիլտիլեանը Սվազում (պատմական Սեբաստիա) հիմնել է առաջին ստուդիան, որից հետո ստուդիաներ է բաց արել նաեւ Ամասիայում, Քոնյայում եւ Ադանայում:

Դոկտ. Արմեն Մարսուբյանը Դիլդիլյանների հետնորդներից է եւ ներկայիս Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է: Հեղինակ է մի շարք գրքերի Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, ներառյալ «Տիլտիլեան եղբայրները: Կորսուած հայկական օջախի մը հիշողութիւնները: Անատոլիայում ապրող մի հայ ընտանիքի պատմութիւնը եւ լուսանկարները 1888-1923» հատորի:

Մարսուբյանը նախկինում էլ լուսանկարչական ցուցահանդեսներ կազմակերպել է Ստամբուլում, Դիյարբեքիրում, Հայաստանում, Մ. Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում: Մոտ 900 լուսանկարներ են պահպանվել, որոնցից 150 մեծացրած չափի պատճեններ ներկայացվել են վերոնշյալ ցուցահանդեսում: Լուսանկարների թեմաները տարբեր են եւ ներառում են ինչպես ընտանիքի անդամների դիմանկարներն, այնպես էլ համայնքային կյանքի (փողոցներ, շենքեր, հիվանդանոցներ, քոլեջներ, որբեր եւ վայրագություններ) տեսարանները:

Նկար 1. Արմեն Մարսուբյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ