RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 4291, Տպվել է` 880, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ»-Ըՙ 3D ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձեւաչափովՙ համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձեւավորման 3D ձեւաչափՙ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել են յուրօրինակ եռաչափ էկրան եւ «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռՙ հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռեւս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտական կոմպոզիցիանՙ ամբողջական կատարմամբ: Ժամանակակից լուծումների եւ նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացման աշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձեւաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: Բալետմայստերիՙ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ` Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես են եկել մի քանի դրվագներում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում էՙ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Տարբեր նպատակներից ելնելովՙ մարդկությունը փնտրում եւ գտնում է դրանք իրեն ծառայեցնելու կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելինՙ տեխնոլոգիայի եւ մշակույթի սինթեզը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս նախաձեռնությամբ հանդիսատեսին է փոխանցում գեղեցիկ մտածողության արվեստը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձեւաչափով հանդիսատեսին կներկայացվի նաեւ դեկտեմբերի 24-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ