RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4915, Տպվել է` 389, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Հ. Ծ.

Կիգալիի (Ռուանդա) շրջանում 1994-ի ապրիլին Հութու ազգայնական կառավարության առաջնորդ Հաբյարիմանայի ինքնաթիռի խոցումը պատճառ դարձավ, որ մոտ 800 հազար թութսիներ ենթարկվեն զանգվածային սպանությունների:

Այն բանից հետո, երբ, ըստ BBC-ի, Ֆրանսիան վերաբացել է ինքնաթիռի վայր գցման հետաքննությունըՙ այն հիման վրա, որ իբր Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն ներառված էր այդ գործողության մեջ, ռուանդացի առաջնորդները զայրացել են եւ դատական հայտ են ներկայացրել 20 ֆրանսիացի պաշտոնական անձանց դեմՙ մեղադրելով նրանց ցեղասպանությանը մասնակից լինելու մեջ: Գլխավոր դատախազ Ռիչարդ Մուհումուզան ասել է, որ ֆրանսիական իշխանությունները տեղեկացված են եւ խոստացել են համագործակցել:

Ֆրանսիական կողմը բացատրել է, որ իրենք գործը վերանայելու որոշում ընդունել են, որպեսզի լսեն ցուցմունքներն այժմ վտարանդի կարգավիճակում Հարավային Աֆրիկայում ապրող նախկին մի գեներալի, ով իրենց պնդումներով, նշել է, որ Կագամեն ներառված էր ինքնաթիռը խփելու գործողությանը: Նախագահ Կագամեն մերժել է իր դեմ ուղղված մեղադրանքը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները լարված են զանգվածային այդ սպանություններից ի վեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ