RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4789, Տպվել է` 388, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՍՏՈՆ: ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Հ. Ծ.

«Այս քաոսային աշխարհում եւ եռուզեռային մթնոլորտում մի պահ կանգ առնելու եւ մեր կյանքի ճանապարհի մասին խորհրդածելու հիանալի առիթ է խաղաղության այս քայլարշավը, որը մոմավառության ուղեկցությամբ տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին Գրինվեյի վրա (Բոստոն) գտնվող Հայկական ժառանգության զբոսայգում», նշել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ Նյու Ինգլենդի «Լաբիրինթոս Գիլվիայի» համահիմնադիր եւ նախագահ Բեթ Մեյսը :

Զբոսայգու մեջտեղում գտնվող լաբիրինթոսը ծառայելու է մարդկանց ներաշխարհը թափանցելուն եւ ուրիշների հետ ձեռք-ձեռքի տված շարժվելուն դեպի ավելի խաղաղ ապագա: Իրադարձության նախաձեռությունը պատկանում է Հավայան կղզիներում ապրող Քրիստին Օստերվալդերին, որ 2014-ին է առաջին անգամ իրագործել իր այս երազանքը: Այս տարի երրորդ անգամ է այն կայանալու նախագահությամբ Սյուզան Դերանյանի, եւ զբոսայգու բարեկամների, վերոնշյալ Գիլդիայի, ինչպես նաեւ «Բոստոնյըն հոթելի» եւ այլոց աջակցությամբ:

Քայլարշավից հետո «Ցանկությունների ծառի» ճյուղերից ժապավեններ կապելու արարողությունն է տեղի ունենալու, որը հին սովորույթ է: Իսկ երեկոյան մարդկանց հաճելի պահեր է պարգեւելու Վելսլի ավագ դպրոցի աշակերտների երգչախումբն իր կատարումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ