RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4507, Տպվել է` 434, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՊԱՏԻԺ ԵՆ ՄՆՈՒՄ

Հ. Ծ.

Թուրքական ազգայնամոլական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Բիլալ Գյուկչեյուրին ու Թուրան կազմակերպության նախագահ Էրկան Ուչարը ազատ են արձակվել անցյալ շաբաթվա դատավճռով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ հենվելով «Ակօս» պարբերականի լրատվության վրա:

Նրանց դեմ «Ակօս» թերթի խմբագրությունը քրեական գործ էր հարուցել այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին խմբագրության դռանը սեւ ծաղկեպսակ էր հայտնաբերել եւ հայտարարություն, որտեղ ասվում էր. «Մի գիշեր մենք այցելելու ենք ձեզ անսպասելիորեն»:

Դատական նիստին, որը վճռել է, որ «հանցագործության տարրեր չկան», ներկա է գտնվել «Ակօս»ի խմբագիր Էդվարդ Տանձիկյանը, ով իր խոսքում նշել է, որ նման սպառնալիքներ տեղի էին ունեցել նաեւ Հրանդ Տինքի օրոք, եւ «բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ: Մենք այդ արարքը սպառնալիք համարեցինք»: Սակայն կասկածյալները պնդել են, որ իրենք պարզապես օգտվում էին բողոքելու իրենց իրավունքից:

Դատական վճռին դեմ է արտահայտվել «Ակօս»ի փաստաբան Հական Բակերջիօղլուն :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ