RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՀԱՄԱՌՈՏ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5360, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԿԵՐԸ, ԳՆԵՐՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆԸ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց երեք կառույցների ղեկավարներինՙ ամանորյա տոներին նրանց գործունեության առնչությամբ:

Առաջին հանձնարարականը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին էր ուղղվածՙ հաշվի առնելով ամանորյա տոներըՙ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկՙ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային եւ հունվարի տոնական օրերը:

Երկորդըՙ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանինՙ շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ:

Երրորդ հանձնարարականըՙ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանինՙ հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: Ընդ որում վարչապետը շեշտեց. «Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»:

Հարկային համաներումՙ ո՞ւմ համար եւ ինչպե՞ս

Մի քանի օրենքներում փոփոխությունների նախագծերին հավանություն տալով, կառավարությունը, երեկ, ըստ էության ազդարարեց մի շարք ուղղություններում հարկային համաներման մասին:

Մասնավորապես, անհատ ձեռնարկատերերը եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից: Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու եւ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք նույնպես ազատվում են տույժերից եւ տուգանքներից:

Այնուհետեւ, կլուծարվեն փաստացի գործունեություն չիրականացրած եւ 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները:

Հաջորդըՙ առավել արտոնյալ պայմաններ կսահմանվեն ինքնազբաղված անձանց համար: Նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվումՙ անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացի վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ից նախատեսվում է հետաձգել մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը:

Եվ վերջինըՙ ակցիզային դրոշմապիտակների էլեկտրոնային եղանակով տրամադրման ընթացակարգն առաջարկվում է կիրառել 2017-ի հունվարի 1-ից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ