RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 5217, Տպվել է` 423, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՀԲԸՄ-Ի 110-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Մեր ընթերցեղներին հայտնի է, որ այս տարի 110-ամյակն է հայ իրականության ամենատարածուն եւ ամենամեծ ազգային, մշակութային ու կրթական կազմակերպության հիմնադրման: Նյու Յորքից, Բեյրութից եւ սփյուռքի այլ գաղթօջախներից հետո, ՀԲԸՄ-ի հոբելյանն օրերս նշվում է նաեւ Մայր հայրենիքում` 5-օրյա միջոցառումների տարաբնույթ ծրագրով: Միջոցառումների շաբաթը կսկսվի այսօր, ժամը 11-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնական դահլիճում, նախագահ Պերճ Սեդրակյանի եւ այլ ղեկավարների մամլո ասուլիսով, որին կհաջորդի, նույն դահլիճում, Snapshot 110 լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ երեկոյան ժամը 19:00-ին Օպերայի դահլիճում` «Հոգիս» պարային-երաժշտական ներկայացմամբ: Դեկտեմբերի 3-ին, դարձյալ կենտրոնական գրասենյակում, տեղի կունենա հրապարակային «ՀԲԸՄ զրույցները» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Դեկտեմբերի 4-ին. ժամը 19:00-ին տեղի կունեն գալա ընթրիք-դրամահավաք, իսկ հաջորդ օրը, դեկտեմբերի 5-ին «Օգնենք Արցախին» արշավ եւ բուժսարքավորումների նվիրաբերում ՀՀ պաշտպանության նախարարությանը, որին կհաջորդի, նույն օրը, սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական բացումը ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ