RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2627, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵԼՈՒՅԹԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Նոյեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին չեխական Պարդուբիցե քաղաքի Երաժշտության տան ժամանակակից ձեւավորմամբ կամերային դահլիճում տեղի ունեցավ քաղաքի Կամերային նվագախմբի համերգները: Առաջին անգամ այդ նվագախումբը փայլուն ղեկավարեց Սինգապուրից ժամանած հայազգի դիրիժոր 35-ամյա Գեւորգ Սարգսյանը, որի ծրագրի շրջանակներում իբրեւ հյուր-մենակատար հանդես եկավ նաեւ իսպանացի հայտնի կիթառահար Ռաֆայել Սեռալետը:

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ վերջին համերգը, որը լեփ-լեցուն դահլիճն ընդունեց ջերմ ծափողջյուններով: Իհարկե, անգերազանցելի տպավորություն թողեց կիթառահարի մասնակցությամբ Ժաքվուին Ռոդրիգոյի Concierto de Aranjuez ստեղծագործությունը, որն օգտագործվել է նաեւ մի շարք հանրահայտ ֆիլմերում: Տպավորիչ էին նաեւ Դմիտրի Շոստակովիչի, Յոզեֆ Հայդնի, ինչպես նաեւ առավել ավանգարդիստական Դարիուս Միլհաուդի ստեղծագործությունների կատարումները:

Համերգի ավարտին տեղի ունեցած զրույցում Ռաֆայել Սեռալետը նշեց, թե նախկինում ելույթներ ունեցել է Չեխոսլովակիայում,դեռեւս 1991 թվականին Բռնոյում, նախքան անկախացումը, սակայն սա իր առաջին ելույթն էր Պարդուբիցեում եւ խանդավառված է, որ նվագախումբը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ պատվով ներկայացնել իսպանացի կոմպոզիտորի գործը: «Վերջին օրն իհարկե ամենալավ ելույթն էր»- ասաց նա:

Ռաֆայել Սեռալետը նաեւ նշեց, որ թեեւ Գեւորգին ճանաչում է վաղուց, բայց սա առաջին դեպքն է, երբ նա իբրեւ դիրիժոր հանդես է գալիս իր հետ միասին: «Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա մաս կազմել այս համերգին եւ ներկայանալ չեխ հանդիսականին»- ասաց նա: Հայաստանում թեեւ դեռ ելույթներ չի ունեցել, բայց սիրով սպասում է Գեւորգի առաջարկներին:

Գեւորգ Սարգսյանը նույնպես գոհ էր չեխական նվագախմբի հետ աշխատանքից, որն իրեն հիշեցրել է նախախորհրդային տարիների երաժշտական խմբերում տիրող կարգապահությունըՙ իր լավ կողմերով:

Գեւորգ Սարգսյանը, ով ծնվել ու կրթություն է ստացել Երեւանում, նախ թավջութակի, ապա դիրիժորի մասնագիտությամբ, այնուհետեւ իր ունակությունները կատարելագործել է Վիեննայում, ծառայել է հայկական բանակում, տարբեր նվագախմբեր է ղեկավարել Հայաստանում: 2008 թվականից տեղափոխվել է Սինգապուր, ուր ղեկավարում է Կամերատա կամերային նվագախումբը: Այնտեղ նաեւ շարունակում է թավջութակ նվագել տարբեր տրիոների ու քառյակների, նվագախմբերի կազմում: Նա նաեւ Սինգապուրի Օպերային երգիչների պատրաստման ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է: Գեւորգ Սարգսյանը ելույթներ է ունենում հարեւան երկրներումՙ Մալազիայում եւ Թաիլանդում:

Հայ դիրիժորը ակտիվորեն մասնակցում է նաեւ Սինգապուրի փոքրաթիվ հայկական համայնքի աշխատանքներին: «Ճիշտ է թվով քիչ ենք, 57 հոգի, բայց շատ որակով հայրենակիցներ ունենք, ովքեր ամեն ինչ անում են, մեր հայկական ինքնությունն ու մշակույթը այնտեղ պահպանելու համար»-ասում է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ