RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3393, Տպվել է` 499, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋՈՒՂԱՅԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀՌՈՄՈՒՄ

Հ. Ծ.

Պրոֆ. Հարոլդ Շորթը մաս է կազմում ուսումնասիրող-հետազոտողների մասնագիտական մի խմբի, որը փորձում է օգտագործելով 21-րդ դարի ընձեռած տեխնիկական հնարավորություններըՙ վերականգնել անցյալը, սկսելով ազերի բարբարոսների ձեռքով ոչնչացված Ջուղայի խաչքարերի գերեզմանատնից: Այս մասին «ԱԶԳ»ը բավական մանրամասն գրել էր հուլիսի 29-ի համարում:

Այժմ պրոֆ. Շորթը հանդես գալով «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 12-ի համարում, տեղեկացնում է, որ Սիդնեյում (Ավստրալիա) նախնական փորձարկումից հետո ծրագիրը ներկայացվել է գիտաժողով-ցուցահանդես ձեւաչափով Հռոմի «Գարբատելլա» շրջանի «Soap Factory» վերակառուցված միջոցառումների կենտրոնումՙ ներկայությամբ ՀՀ դեսպանատան մշակութային կցորդ Վարդան Կարապետյանի, պրոֆ. Ուեյն Մկքեննայի (Ավստրալիայի Կաթոլիկական համալսարանի հետազոտական բաժնի աշխատակից), հայ համայնքի ներկայացուցիչների, Միլանից, Մադրիդից եւ Լոնդոնից ժամանած հյուրերի, ինչպես նաեւ եռաչափ (3D) թվային վերականգնման ծրագրի պատասխանատուներիՙ դոկտ. Ջուդրիթ Կրիսպինի, պրոֆ. Հարոլդ Շորթի եւ Դրու Բեյքրի:

Երեք օր անընդմեջ ցուցադրվել են հիմնականում պատմաբան-վավերագրող եւ նախիջեւանագետ Արգամ Այվազյանի, ինչպես նաեւ Արամ Վրույրի, Զավեն Սարգսյանի, Դիոն ՄկԱլարիի, Համլետ Պետրոսյանի եւ Հայր Շահե Անանյանի հեղինակային լուսանկարները:

Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայրերը ոգեւորությամբ են հետեւել միջոցառմանը եւ հնարավոր է, որ ծրագրի նյութերից հետագայում երկու տարով ցուցադրվեն նաեւ այնտեղ:

Ցուցահանդեսին կից գործող գիտաժողովին մասնակցել են պրոֆ. Արգամ Այվազյանը (skyp-ի միջոցով), պրոֆ. Համլետ Պետրոսյանը եւ ծրագրի մասնակիցները:

Եռաչափ թվային (3D) ցուցահանդեսը երկու տարբեր սենյակներում հնարավորություն է տվել խմբակային (մինչեւ 15 հոգի) եւ անհատական կամ փոքր խմբով (2-3 հոգի) դիտարկումներ անցկացնել, վիրտուալ աշխարհում շրջագայել գերեզմանատան խաչքարերի նրբանցքներով եւ մի կոճակ սեղմելով նաեւ տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր խաչքարի պատմության վերաբերյալ:

Ծրագրվում է ցուցահանդեսը հետագայում կազմակերպել նաեւ Միացյալ Նահանգներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ