RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2305, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄՈԲԻԴՐԱՄԻ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ

ՄոբիԴրամն առաջարկում է առցանց միկրովարկավորումՙ առաջին անգամ Հայաստանում

ՄոբիԴրամըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ ծառայություններ ներկայացնել իր հաճախորդներին: Առաջարկվում է բջջային հավելված iOS եւ Android հեռախոսների համար, ինչի շնորհիվ հաճախորդը հնարավորություն կունենա ՄոբիԴրամի հաշիվը կառավարել եւ ընկերության բոլոր ծառայություններից օգտվելՙ բջջային սարքի միջոցով:

ՄոբիԴրամը հանդես եկավ լավ նորությամբ: Առաջին անգամ Հայաստանում ՄոբիԴրամն ընձեռում է նաեւ միկրովարկեր ստանալու հնարավորությունՙ սկսած 5000 (հինգ հազար) ՀՀ դրամից, որի ձեւակերպումը կարելի է անել ցանկացած վայրիցՙ առցանց, ցանկացած օր, ցանկացած ժամիՙ առանց գրավի կամ երաշխիքի: Ծառայության դիմաց կգանձվի օրավճար:

Հաճախորդներին նոր գործիք առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի բարելավել սպասարկման ոլորտը, կրճատել ժամանակի անհարկի կորուստը եւ վարկավորման հնարավորությունը հասանելի դարձնել ֆինանսական սահմանափակ միջոցներ ունեցողներին: Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանում առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպությանՙ «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության հետ համագործակցության արդյունքում:

«Լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունՙ ՄոբիԴրամը եւս առաջնորդվում է «լայն հնարավորություններՙ հաճախորդին» սկզբունքով: Դա ենթադրում է բարձրակարգ սպասարկում եւ նոր գործիքների տրամադրում: Հարմարավետ եւ ճկուն լուծումներով` մենք ժամանակ առ ժամանակ ընդլայնում ենք հաճախորդին առաջարկվող ծառայությունների ցանկը: Արդյունքում, բջջայինը ոչ միայն կապի կամ էլեկտրոնային հուսալի վճարամիջոց է, այլեւ միկրովարկեր ստանալու լուրջ գործիք: Ստեղծված են պարզ ընթացակարգերՙ հաճախորդի ժամանակն ու միջոցները խնայելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Միկրովարկավորման ծառայությունից կարող են օգտվել ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները: Այս գործիքից օգտվելու համար ստեղծվել է վարկի ձեւակերպման պարզ ընթացակարգ:

Մուտք գործելով ՄոբիԴրամի բջջային հավելվածի միկրովարկեր բաժնի «Ընթացիկ վարկեր» ենթաբաժինՙ հաճախորդը կարող է ընտրել իր համար նախընտրելի չափի վարկի գումարը, ծանոթանալ «ՍԵՖ» կազմակերպության (Վարկավորման ընդհանուր դրույթներ եւ պայմաններ) փաստաթղթին, սեղմել «Դիմել» կոճակը եւ 5 րոպե սպասել միկրովարկի հաստատման վերաբերյալ ծանուցմանըՙ SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի, եւ/կամ ՄոբիԴրամի անձնական էջի միջոցով: Վարկավորման հայտը հաստատվելուց հետո, նա պարտավոր է ստուգել իր անհատական թերթիկում լրացված տվյալները եւ հաստատել վարկի ընդունումը:

Ի դեպ, վարկի հայտ հնարավոր է ուղարկել նաեւ անձնական վեբ էջիցՙ https://login.mobidram.am/ հասցեից:

Վարկի հաստատման կամ մերժման մասին որոշումը կայացնում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ընկերությունը: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ընկերության տեղեկատուՙ (374 10) 20 28 22 հեռախոսահամարով:

ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդն իր էլեկտրոնային հաշվին փոխանցված միկրովարկը կարող է կանխիկացնել ընկերության 24 մասնաճյուղից որեւէ մեկում եւ/կամ կատարել կոմունալ, բյուջետային վճարումներ, առցանց գնումներ, վճարել ավտոկայանատեղի, ճանապարհային երթեւեկության իրավախախտումների եւ այլ ծախսերի դիմաց:

Վարկը տրամադրվում է առավելագույնը մեկ տարով: Միկրովարկը մարելուց հետո, ցանկության դեպքում, նույն հաճախորդը կարող է ներկայացնել վարկավորման նոր հայտ:

ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ