RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2433, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆ, ԱՊԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտնել է, որ այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել: Քանի որ սահմանին հրադադարի ռեժիմը չպահպանելով, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փաստարեն չհարգելով, Ադրբեջանը բանակցությունները դրել է փակուղու մեջ: Քոչարյանը նաեւ նշել է, որ այս պահին, եթե հանդիպեն էլ, ապա միայն երկու երկրների ԱԳ նախարարները:

Ի դեպ, առաջիկա դեկտեմբերի սկզբին Համբուրգում նախատեսվում է ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցելու են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվումՙ ֆրանսիական կողմի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Հայտնի է, որ համանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ավելինՙ նախատեսվում է, որ համանախագահները կազմակերպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Վիտալի Բալասանյանըՙ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԼՂՀ Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ